211652_close_icon
views-count6829 դիտում article-date 19:04 12-03-2019

19–ամյա զինծառայողի մահվան դեպքով քրգործ է հարուցվել. համածառայակիցը ձերբակալվել է

Արցախի զորամասերից մեկի մարտական դիրքում այսօր՝ մարտի 12–ին, վաղ առավոտյան 19–ամյա զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կարեն Կարապետյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Ավելի վաղ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մարտի 12-ին ժամը 06.50-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր