Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրուշոն երկրպագուներին է ներկայացրել անգլալեզու նոր երգը

Սիրուշոն երկրպագուներին է ներկայացրել անգլալեզու նոր երգը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սիրուշոն իր երաժշտության սիրահարների դատին է հանձնել Vision ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հետաքրքիր գործիքավորմամբ երգն արդեն համացանցում է:

«Այս երգը գրել էի որոշ ժամանակ առաջ։ Ամերիկայում ձայնագրությունների արդյունքում ստեղծված գործերից մեկն է, որի վրա աշխատել ենք Jared Lee Gosselin-ի և Andrew Capra-ի հետ։ Շուտով մի քանի նոր նախագիծ եմ ներկայացնելու, իսկ մինչ այդ կիսում եմ Vision-ը ձեզ հետ»,-գրել է Սիրուշոն:

Սիրուշոն իր երաժշտական կարիերայի ընթացքում հաճախ հանդես է գալիս սոուլ և փոփ ժանրերում: Պարբերաբար ներկայացնում է նաև գուսանական ստեղծագործություններ:

Երգչուհին ունի անգլալեզու մի շարք երգեր, որոնք սիրվել ու տարածում են գտել ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Նրա հայտնի երգերն են I Like It, Qele, Qele, Tightrope Walking, Have You Ever Hurt Somebody, Time To Pray, Vuy Aman:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]