Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Քաղաքական ղեկավարությունը կատարյալ անգործություն է դրսևորում ՍԴ-ի հարցում. Հետևանքները շատ ծանր են լինելու

Երեկ Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի վերաբերյալ աշխատակարգային որոշումը։

ՍԴ-ն որոշում կայացրեց դատավորի դիմումում ներկայացված երեք հարցադրումներից երկուսը մերժել, իսկ մեկով՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի (ՀՀ սահմանադրական կարգը տապալելու)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունել քննության: Նշենք, որ Քրեական օրենսգրքի հենց այս հոդվածի հատկանիշներով է «Մարտի մեկի» գործով մեղադրանք առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին։ Գործի դատաքննությունը սկսվելու է 2019 թվականի օգոստոսի 20-ին՝ ժամը 10.00-ին: Գործի դատաքննությունն անցկացվելու է գրավոր ընթացակարգով, և գործով, որպես պատասխանող կողմ, դատավարությանը ներգրավվելու է Ազգային ժողովը։

Երեկ արդեն անդրադառնալով ՍԴ այս որոշմանը՝ փաստաբան Տիգրան Եգորյանը նկատել էր, որ ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու հիշյալ որոշումը բեկանվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 25.06.2019թ. որոշմամբ, հետևաբար Սահմանադրական դատարանի կողմից այդ դիմումը չէր կարող վարույթ ընդունվել: Սահմանադրական դատարանի անունից հանդես եկած դատարանի անդամները հիշյալ որոշմամբ հարցը դուրս են բերել Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակից:

Սահմանադրագետ Կարապետ Բադալյանը նախօրեին, երբ կրկին Քոչարյանի գործով հրապարակվել էր մեկ այլ աշխատակարգային որոշում, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատել էր, որ այս փուլում ՍԴ որևէ որոշում որևէ իրավազորություն չունի, քանի որ ՍԴ կազմը լիարժեք չէ, ՍԴ-ն ունի միայն երկու դատավոր, և այդ պայմաններում կայացված որևէ որոշում չի կարող որևէ լուրջ հետևանք ունենալ: «ՍԴ-ի կողմից ներկայումս ընդունվող որևէ որոշում օրինական չէ, դրա համար ես ձեռնպահ կմնամ գնահատական տալ որևէ ապօրինության։ ՍԴ-ն լեգիտիմություն չունի, և իրենց կողմից որևէ որոշում իրավազոր չէ։ Իրականում փաստ է, և ոչ ոք չի կարող առարկել առ այն, որ ՍԴ անդամները դատավոր չեն։ Մենք ունենք փաստ, որ ՍԴ-ն երկու դատավորից ավելի դատավոր չունի»,- ասել էր Բադալյանը։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով մեր դիտարկմանը, թե ինչ իրավիճակ կստեղծվի, եթե ՍԴ-ն ամեն դեպքում այս գործով որոշում կայացնի և որոշի սահմանադրական կարգը տապալելու հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը, պատասխանեց. «Մինչ բուն հարցին պատասխանելը ես ուզում եմ արձանագրել, որ ՍԴ ներկա անդամները, բացառությամբ երկուսի, իրավունք չունեն հանդես գալու որպես Սահմանադրական դատարան, դատարանի դատավոր, և նրանց կողմից կայացված ցանկացած որոշում ուղղակի իշխանության յուրացում է, ՍԴ դատավորի լիազորությունների յուրացում է։ Թե՛ Սահմանադրության 2-րդ հոդվածով, թե՛ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով այդ արարքը դիտվում է հանցագործություն, քրեորեն հետապնդելի արարք։ Ընդ որում, դա համարվում է ծանր հանցագործություն։ Միակ հանցատեսակն է, որը նախատեսված է Սահմանադրությամբ»,- ասաց Շուշանյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում ունենք շատ տարօրինակ իրավիճակ, որ չնայած բազմիցս հայտարարվեց, հիմնավորվեց, որ ՍԴ անդամները ՍԴ դատավորներ չեն, ՍԴ անունից որևէ գործողություն, որոշում կայացնելու իրավասություն չունեն, նրանք շարունակում են հանդես գալ որպես Սահմանադրական դատարան և դատարանի անունից որոշումներ են կայացնում, ինչպես այս դեպքում:

«Ես անգամ դժվարանում եմ որևէ բառ գտնել այս իրավիճակը բնորոշելու համար։ Սա աննորմալ իրավիճակ է։ Բայց փաստացի ունենք այն, ինչ ունենք, և դա ինձ համար զարմանալի չէ, քանի որ նույն ՍԴ անդամները բազմիցս հանցանքներ են գործել, իշխանության յուրացման ակտեր են վավերացրել համապետական ընտրությունների արդյունքների վիճարկման գործերով։ Հետևաբար ինձ համար կանխատեսելի էր այս իրավիճակը։ Հետևաբար ես դեռ անցած տարի մայիսին եմ խոսել ՍԴ-ի հարցը լուծելու անհրաժեշտության մասին՝ փաստի առաջ չկանգնելու համար»,- ասաց Մուշեղյանը։

Մեր դիտարկմանը՝ երբ այս պահի դրությամբ ՍԴ-ի հարցը չի լուծվել, և մենք նման կարևորագույն գործով ունենք փաստ, որ ՍԴ-ն վարույթ է ընդունել բողոքը, և բացառված չէ, որ կարող է հոդվածը ճանաչել հակասահմանադրական, ինչ պետք է անել, փաստաբանը նկատեց. «Այո, բացառված չէ, որ ՍԴ-ն կարող է նման որոշում կայացնել։ Ամեն ինչ հենց դրա համար էլ արվել է։ Եվ դրա արդյունքում 4 առանցքային պաշտոնյաներ կարող են հայտնվել ազատության մեջ ու ազատվել քրեական հետապնդումից։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նա քրեական հետապնդումից անձեռնմխելիություն ձեռք կբերի։ Ակնհայտ է, որ Հրայր Թովմասյանի ու ՍԴ մյուս անդամների նպատակը հենց սա է։ Ցավոք, նաև հենց սա է իրավիճակը, և ներկա գործադիր իշխանությունն ու քաղաքական ղեկավարությունը կատարյալ անգործություն, անձեռնհասություն են դրսևորում։ Գուցե նաև դիտավորություն կա, բայց ես չեմ ուզում դավադրության տեսության կոնցեպտի շրջանակներում ինչ-որ վարկածներ առաջ քաշել։ Պետք էր ժամանակին քայլեր ձեռնարկել, որ բանը սրան չհասներ, բայց իշխանությունը, վստահություն ունենալով, որ ամեն ինչ հարթ կընթանա, լուրջ քայլեր չի ձեռնարկել, իսկ երբ զգոնացել են ու հասկացել, որ իրավիճակը այնքան էլ վերահսկելի չէ, փաստի առաջ են կանգնել»։

Մուշեղ Շուշանյանի խոսքով, սակայն, ներկայումս էլ անգամ իրավիճակը կարելի է շտկել։ Մասնավորապես, ՍԴ դատավորի թափուր տեղերի համար թեկնածուներ առաջադրելու հերթը կառավարությանն է, կառավարությունը կարող է առաջադրումներ կատարել 3 թափուր տեղի համար և դրանով իրավիճակ փոխել ՍԴ-ում: «Բայց ես վստահ եմ, որ կառավարոթյունը չի շտապելու առաջադրումներ կատարելու հարցում և իր անգործությամբ թույլ է տալու, որ այս ճգնաժամը խորանա։ Մինչդեռ դրա արդյունքում ծնված հետևանքները ես կանխատեսել չեմ էլ ուզում։ Հետևանքները շատ ծանր են լինելու»,- եզրափակեց Մուշեղ Շուշանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում