19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ինձ ծեծելով ու ջարդելով նման ցուցմունք չէին ստանա».Սեֆիլյանի գործով ամբաստանյալին սպառնացել են

«Լսածս լրիվ անհեթեթություն է և իմ դեմ սարքած թատրոնի մի մաս»,-այսպես է արձագանքել Ժիրայր Սեֆիլյանը, երբ քննիչը նրան ծանոթացրել է Հրայր Թոփչյանի նախաքննական ցուցմունքի հետ:

 Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով»  դատաքննության ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 1-ին Հրայր Թոփչյանը հայտարարեց, որ իրեն ստպել են ստորագրել արդեն պատրաստի ցուցմունքների տակ:

«Ինձ ծեծելով ու ջարդելով նման բան չէին կարող ստանալ ու շանտաժ արեցին: Եղբայրս զինվորական գնդապետ է: Տղաս էլ այնպիսի գործի մեջ է, որ ինձ նեղը գցեցին: Հետո էլ ասեցին, որ ՔԿՀ-ում կբարդացնեն վիճակս»,-հայտնեց Հովհաննես Թոփչյանը:

Հարցաքննության վերջում Թոփչյանը հանդես եկավ կարճ հայտարարությամբ. «Եթե էս ամեն ինչը իմ դեմ սարքվի ես երդվում եմ, որ գիտեմ ինչ կանեմ: Վատ ա լինելու»:

 Արդեն հայտնել ենք, որ գործով ամբաստանյալ Հրայր Թոփչյանը իր դատաքննական ցուցմունքում հերքեց, որ կապ ունի Ժիրայր Սեֆիլյանի քաղաքական ծրագրերի հետ:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նկատեց, որ ամբաստանյալի նախաքննական և դատաքննական ցուցմունքների մեջ էական տարբերություն կա:

Դատարանը որոշեց հրապարակել Հրայր Թոփչյանի նախաքննական ցուցմունքները:

Նախաքննական ցուցմունքում Հրայր Թոփչյանը նշել է, որ սատարել է Սեֆիլյանին՝ հեղափոխության քայլն անելու համար:

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ