Մի դրամի ուժը 2 տարեկան է․ Ավելի քան 82 մլն դրամ՝ տարբեր նախաձեռնությունների

Մի դրամի ուժը 2 տարեկան է․ Ավելի քան 82 մլն  դրամ՝ տարբեր նախաձեռնությունների

PanARMENIAN.Net - Երկու տարի առաջ, հունիսի 8-ին համացանցը ողողվել էր հետևյալ արտահայտությամբ․ «Ամեն ինչ սկսվում է մի դրամից»։ Թե ինչ էր դա նշանակում, պարզ չէր․․․ Ժամեր անց «Իդրամ» ընկերությունը հայտարարեց «Մի դրամի ուժը» նախաձեռնության մեկնարկի մասին՝ նշելով, որ այդ օրից ի վեր ընկերությունն իր միջոցներից Իդրամ համակարգով կատարված ցանկացած վճարման դիմաց 1 դրամ փոխանցելու է նախաձեռնությանը։

Սկզբում ոչ բոլորն էին հավատում

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ ծրագրի մեկնարկին թերահավատները շատ էին։ «Ինչպես մեր հաճախորդները, այնպես էլ շահառուները հավանաբար մտածում էին, թե ինչ պետք է փոխի ընդամենը 1 դրամը։ Մեր առաջին նախաձեռնության ընթացքում իսկապես կուտակվող գումարները մեծ չէին՝ երեք ամսվա ընթացքում մենք կարողացանք նվիրաբերել ընդհանուր՝ մոտ 5 մլն գումար։ Հատկանշական է, որ ծրագրի մեկնարկից ընդամենը երկու շաբաթ անց մեզ միացավ IDBank-ը, ինչն իհարկե լրացուցիչ թափ հաղորդեց նախաձեռնությանը», - ասել է Իդրամի տնօրենը։

IDBank-ը նոր ուժ է տվել «մի դրամին»

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշել է, որ Բանկը միացել է «Մի դրամի ուժին», որովհետև իրենք հավատում էին, որ այդ ուժը կա։ Բացի այդ իրենք հավատում էին, որ միանալով նախաձեռնությանը՝ կկրկնապատկեն այդ ուժը։

«Մի դրամի ուժի» հաջողության գրավականը

«Կարծում եմ ծրագրի հաջողությունը պայմանավորված էր նաև նրանով, որ մեր հաճախորդները ընդամենը վճարում են կատարում Իդրամով և իրենց միջոցներից ավելորդ ոչ մի դրամ չեն ծախսում»,- ասել է Մհեր Աբրահամյանը և նշել, որ «մի դրամները» հատկացվում են Բանկի և Իդրամի կողմից։

«Ուրախ ենք, որ 2 տարվա ընթացքում հասցրել ենք օգտակար լինել մեր երկրի համար կարևոր գործությունեություն ծավալող տարբեր հիմնադրամների, որոնք մեծ ներդրում ունեն առողջապահության, երկրի պաշտպանության, բնապահպանական, կրթական ոլորտներում։ Մենք փոխանցել ենք ավելի քան 82 մլն ՀՀ դրամ ու դեռ շարունակում ենք մեր առաքելությունը», - ասել է Մհեր Աբրահամյանը։

«Մի դրամի ուժը» շարունակվո՞ւմ է

IDBank-ն ու Իդրամն իհարկե շարունակում են «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը։ Ավելին, շուտով կհայտարարեն ծրագրին նոր թափ հաղորդելու մասին։ IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով ներկայում Մի դրամի ուժի շահառուն Հայաստանի մանուկներ հիմնադրամն է, որի Սմարթ կենտրոնում ավելի շատ երեխաներ կստանան անհրաժեշտ գիտելիքներ։ Հաջորդ շահառուն․․․

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «ՔայլՏեք» ընկերությունն է, որը ստեղծել է բացառիկ հայկական նորարարական արտադրանք` MetaGait սարքը։ MetaGait-n օգնում է հաշմանդամություն ունեցող զինվորներին և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին վերականգնել շարժունակությունը՝ կանխելով անշարժության հետևանքով առաջացող 30-ից ավելի հիվանդություններ։

«ռեԱրմենիա» հարթակում մեկնարկել է MetaGait դրամահավաքի նախագիծը, որի նպատակը ինքնարժեքով 35 MetaGait-ի արտադրությունն է, որից կօգտվի 97 շահառու։

Մի դրամի ուժը մեկնարկից ի վեր միջոցներ է հատկացրել հետևյալ բարեգործական հիմնադրամներին՝

• 10․757․867 ՀՀ դրամ My Forest Armenia հիմնադրամին

• 9.808.684 ՀՀ դրամ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին

• 9․328․753 ՀՀ դրամ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին

• 8․057․944 ՀՀ դրամ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին

• 3 701 910 ՀՀ դրամ՝ «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին

• 6.925.000 ՀՀ դրամ՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

• 8․648․000 ՀՀ դրամ՝ «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամին

• 6․962․504 ՀՀ դրամ՝ «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին»

• 3․603․291 ՀՀ դրամ՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

• 2․521․255 ՀՀ դրամ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին

• 5․034․750 ՀՀ դրամ՝ Տավուշի և Լոռու սահմանամերձ գյուղերի դպրոցներին

«Շարունակեք կատարել վճարումներ Idram&IDBank հավելվածով, Idram.am և IDBanking.am առցանց հարթակով և երկու ընկերությունների տերմինալներով, դարձեք բարի կամքի դեսպան, և Ձեր ամեն վճարման դիմաց մենք կշարունակենք 1 դրամ հատկացնել «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել 10,000-ից ավելի վաճառակետում, 900-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա 400+ ծառայությունների դիմաց։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---