Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԱՏՄ-ն իրազեկում է «Վարֆարին Օրիոն 5մգ»-ի շրջանառությունը դադարեցնելու մասին

ԱԱՏՄ-ն իրազեկում է «Վարֆարին Օրիոն 5մգ»-ի շրջանառությունը դադարեցնելու մասին
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից «Վարֆարին Օրիոն 5մգ» պլաստիկ կոնտեյներում N30 (արտադրող՝ Օրիոն Քորպորեյշն,Ֆինլանդիա) դեղի մատակարարներին տրվել կարգադրագրեր՝
- 1877105,
- 1877106,
- 1877107,
- 1902440,
- 1832003 սերիաների շրջանառությունը դադարեցնելու և հետկանչ իրականացնելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից: 
Հետկանչի գործընթացի հիմքոում ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ 2020 թ․ սեպտեմբերի 18-ի թիվ 0101178120 փորձագիտական եզրակացությունն է։
Դրա համաձայն՝ «Վարֆարին Օրիոն 5մգ» պլաստիկ կոնտեյներում N30 (արտադրող՝ Օրիոն Քորպորեյշն,Ֆինլանդիա) դեղի պիտանիության ժամկետի 18-րդ ամսում իրականացված ընթացիկ կայունության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ լաբորատորային ստուգման տվյալները դուրս են ՀՀ-ում հաստատված սպեցիֆիկացիայի սահմաններից:
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է դեղերի շրջանառությամբ զբաղվող տնտեսավարողներին՝ անմիջապես դադարեցնել նշված դեղի շրջանառությունը եւ վերադարձնել նշված սերիաների ողջ խմբաքանակները մատակարարներին։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am