Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Վարդենիսի ճանապարհը բացվել է. բողոքի ակցիայի մասնակիցները մարզպետին հրաժարականի համար երկու օր են տվել

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ղեկավարի թեկնածու Գևորգ Սիմոնյանն ու իր աջակիցները երեկ կեսօրից փակել էին Երևան-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը՝ Վարդենիս քաղաքի մոտ: Թեկնածուն ու թիմակիցները պահանջում են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հրաժարականը:

Բանն այն է, որ փետրվարի 17-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններում Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանին աջակցում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, քանի որ նրանք համակուրսեցիներ են։ Ընտրություններին մասնակցում է 8 թեկնածու։ Եվ այս հանգամանքը, ըստ ակցիայի մասնակիցների, խոչընդոտ է հանդիսանում մյուս թեկնածուների համար հավասար մրցակցային իրավիճակում հայտնվելու համար: Գևորգ Սիմոնյանն այսօր Վարդենիսի բժշկական կենտրոնում հանդիպում է նախատեսել կենտրոնի բուժանձնակազմի հետ, սակայն առավոտյան ԲԿ-ի դռները չեն բացվել, և աշխատակիցներին հանդիպման ժամին տեղեկացրել են, որ մարզպետից հրահանգ ունեն՝ թեկնածուի հետ հանդիպմանը չմասնակցելու: Հենց այս պատճառով էլ Սիմոնյանը, իր թիմակիցներով, չկայացած հանդիպումից հետո փակել է Վարդենիսի ճանապարհը՝ պահանջելով մարզպետի հրաժարականը. «Եթե մարզպետը հրաժարական չտվեց, մենք պրավալ ենք տալու փետրվարի 17-ի ընտրությունները։ Էսի բռնապետություն չի։ Սա առաջին դեպքը չի, քարոզարշավի ամբողջ ընթացքում ինքը միշտ էլ խոչընդոտել ա մեզ՝ առաջ բրդելով իրա համակուրսեցուն։ Զապիս կա էսօրվա հանդիպումից, բուժաշխատողն ասում ա, որ մարզպետը չի թողնում, արգելել ա, որ գնանք Սիմոնյանի հետ հանդիպման»,- բողոքի ակցիայի մասնակիցներին ասաց Սիմոնյանը։

Բացի դրանից՝ ակցիայի մասնակիցները մեզ պատմեցին, որ մինչ քարոզարշավի մեկնարկը իր թեկնածուին տարել է դպրոցներում, մանկապարտեզներում է ներկայացրել, ասել, թե ում պետք է ընտրեն, բացի դրանից՝ ոսկու հանքավայրի սեփականատերերի կողմից Վարդենիսում մի քանի դպրոց նորոգման գործողությունները փորձել է վերագրել իր համակուրսեցուն, ինչն էլ արդեն լցրել է մնացյալ թեկնածուների համբերության բաժակը։ Բացի դրանից, նրանց խոսքերով, մարզպետի սատարած թեկնածուն Վարդենիսում չի ապրել, երբեմն եկել ու գնացել է ու հիմնովին ծանոթ չէ քաղաքի խնդիրներին։

Բողոքի ակցիայի մասնակիցները ճանապարհը բացեցին միայն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ Վարդենիս ժամանելուց հետո, որը տեղում խոստացավ ուսումնասիրել և պարզել գյուղացիների կողմից մատնանշված մարզպետի թույլ տված խախտումները։

Թովմասյանը վարդենիսցիներին տեղեկացրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս ընտրություններով Վարդենիսում թեկնածու չունի և չի սատարում որևէ մեկին և հորդորեց Փաշինյանի անունից հանդես չգալ։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրն այն է, որ քարոզարշավի համար անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել, և թեև քաղաքական որոշում կա, որ իշխող ուժը չի խառնվի ընտրություններին, սակայն, վարդենիսցիների խոսքերով՝ մարզպետ Գնել Սանոսյանը միջամտում է քարոզարշավի ընթացքին։

Թագուհի Թովմասյանն ասաց, որ խոսել է մարզպետ Սանոսյանի հոտ, որը հավաստիացրել է, որ ինքը չի խառնվում ընտրություններին, հերքել է իրեն վերագրվող մեղադրանքները, սակայն, Թովմասյանի խոսքերով՝ մարդիկ ուրիշ փաստեր են ներկայացրել։ Մասնավորապես, ձայնագրություն, որտեղ բուժաշխատողը խոսում է, որ մարզպետն արգելել է մասնակցել հավաքին։

«Հիմա փորձում ենք ընդհանուր հայտարարի գալ, որ իրավիճակը հանդարտվի, հուսանք՝ կկարողանանք փոխզիջումներով հարցը կարգավորել։ Այսօր ճանապարհը 8 ժամ փակ մնալուց հետո բացվել է»,-ասաց պատգամավորը։ Մեր դիտարկմանը՝ հնարավո՞ր է դրվի նաև մարզպետի հրաժարականի հարցը, Թովմասյանը պատասխանեց, որ այսօր իր հետ Վարդենիսում ներկայացուցիչ է եղել նաև տարածքային կառավարման նախարարությունից, որը իրավիճակը կներկայացնի նախարար Սուրեն Պապիկյանին։ «Թե ինչ որոշում կկայացնի գործադիր մարմինը, ես չեմ կարող ասել ու միջամտել»,- ասաց տիկին Թովմասյանը։

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ խոսել մեզ չհաջողվեց։ Երեկ ամբողջ օրվա ընթացքում նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ ավելի ուշ՝ դարձավ անհասանելի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում