Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վավրինկան հաղթահարեց Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ փուլի արգելքը

Վավրինկան հաղթահարեց Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ փուլի արգելքը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարացի թենիսիստ Ստեն Վավրինկան կշարունակի պայքարն Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում 3 ժամ  38 րոպե ձգված մրցախաղում Վավրինկան 6:4, 5:7, 3:6, 6:3, 4:6 հաշվով գերազանցեց Իտալիան ներկայացնող Անդրեաս Սեպիին: Վավրինկան դուրս եկավ երրորդ շրջան:

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնությանտղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի  տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]