▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ագիտպրոպը կրկին իր տարերքի մեջ է

Այդ ոլորտի մանրահատակային պատասխանատուները նորից անցել են իրենց քաղաքացիական բնակչության թիկունքում կրակակետեր բացազատող <<ամենազոր>> բանակի այսօր ունեցած երևակայական <<հաջողությունները>> իրականի փոխարեն մատուցելու և դրանցով սեփական հանրությանը <<գոտեպնդելու>> ինքնախաբեությանը: ՊԲ մամուլի ծառայությունն օրվա ընթացքում արդեն երկու անգամ անդրադարձել է շփման գծում տեղի ունեցած դեպքերի իրական զարգացումներին ու նաև հրապարակել հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում վիրավորում ստացած մեր երեք զինծառայողների անունները: Ինչ վերաբերում է ալիևյան ագիտպրոպի ապատեղեկատվական կերակրամանից սնվող անգլուխների հրապարակումներին առ այն, թե իբր <<ադրբեջանական զինուժի թիրախային հարվածներից շարքից հանվել է մեծ քանակությամբ կենդանի ուժ, մի քանի միավոր ռազմական տեխնիկա և ռազմական նշանակության օբյեկտների ենթակառուցվածքներ>> , ապա դրանք ոչ այլ ինչ են, քան սեփական անզորությունը քողարկելու ճարահատյալ քայլ:

Սենոր Հասրաթյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին