HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը 185 մլն դրամի յուրացում է բացահայտել «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ում

Բնակավայրերում թափառող կենդանիների դեմ պայքարի հարցը լուծելու համար Երևանի քաղաքապետարանն ամեն տարի հայտարարում է «Թափառող կենդանիների (շների) ստերջացման և պատվաստման ծառայությունների» մատուցման մրցույթ:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ սկսած 2009 թվականից ամեն տարի մրցույթին մասնակցում և հաղթում է նույն՝ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն, տարեկան ստանալով մոտ 100 միլիոն դրամ:
Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում այս պահին ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ 2016-2018 թվականների ընթացքում վերոհիշյալ ընկերությունը Երևանի քաղաքապետարանից ստացել է շուրջ 267 միլիոն դրամ: Այս ժամանակահատվածում ընկերությունը ձևակերպել է, թե ձեռք է բերել 128 տոննա հավի միս, մինչդեռ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 126 տոննա, ձևակերպվել է 206 տոննա բրնձի ձեռքբերում, պարզվել է, որ փաստացի օգտագործվել է 8,4 տոննա, իսկ ձևակերպված 25 տոննա խոզի միս ընդհանրապես չի օգտագործվել: Արդյունքում յուրացվել է շուրջ 185 միլիոն դրամ:
Պարզվել է նաև, որ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊ ընկերության գործունեության վերահսկողությունը ստանձնել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը:
Կատարվում է հետաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ պետությանը պատճառված ամբողջ վնասի չափը պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ (3)

Լիլիա
Ատելի կազմակերպության կողմից պետությանը տրբած վնադի չափը նույնիսկ չի գերազանցի անտուն կենդանիներին հասցրած բարոյական վնասը։ Պահանջում եմ էդ ոհմակի ամեն անդամի ազատազրկում, բարոյական ու նյութական ահռելի վնասի հատիկ֊հատիկ փոխհատուցում։
Աննա Հովակիմյան
Ինչի մենակ պետությանն են վնաս տվել, բա են խեղջ կենդանիներին՝ կեղտոտ պայմաններում պահում են հերիք չի սոված ու ծարավ ու եսիմ ինչ մեթոդներով սատկացնում։ Երբ լսում եմ «Յունիգրաֆ-Իքս» կազմակերպության անվանումը ակամա մտքիս գալիս է Գեստպոն։ Դրանց բոլորին տնորենից բռնած մինչեվ պահակը պիտի դատի տաս։
Իրինա
Երկրի և յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության մակարդակը որոշվում է կենդանիներին (և այսուհետև՝ բնությանը) վերաբերվելուց: Եթե չկա կենդանիներին նեղացնողներին կամ որևէ վնաս պատճառողներին խիստ պատժելու օրենզ, ապա այդ երկիրը թերզարգացած է, անկախ նրանից թե որքան դարեր է գոյատևել: Կենդանուն նեղացնողը նույնպես կարող է մարդկանց հետ վարվել: Պատժել, խիստ պատժել, և այնպես, որ հանրությունը տեղյակ մինի, որպեսզի հաջորդ սերունդը ավելի զարգացած և ինքն իրեն հարգող լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter