211652_close_icon
views-count1487 դիտում article-date 21:35 22-10-2019

Մասիսի և Ստեփանավանի բաժիններում ապօրինի զենք-զինամթերքի հանձնման դեպքեր են արձանագրվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին եկած տղամարդը, որն Արարատի մարզի բնակիչ է, կամավոր հանձնեց ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Մասնավորապես, տարբեր տեսակի նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ինքնաձիգի փամփշտակալ ու տարբեր տրամաչափի 180-ից ավելի փամփուշտ։ Հոկտեմբերի 21-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնում։ Գյուլագարակ գյուղի 68-ամյա բնակիչը բաժին էր բերել գործարանային համարով երկփողանի հրացան։ Ապօրինի պահված զենք-զինամթերքը ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր