IUnetworks-ի մշակած Մեկ պատուհան համակարգը կներդրվի Տաջիկստանում

IUnetworks-ի մշակած Մեկ պատուհան համակարգը կներդրվի Տաջիկստանում

PanARMENIAN.Net - Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ներկայացվել է արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացների իրականացման համար նախատեսված Մեկ պատուհան համակարգի փորձնական փուլը:

Համակարգը մշակվել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական գործակցության ծրագրի շրջանակում՝ հայկական IUnetworks ընկերության կողմից` բարելավելու միջսահմանային ծառայությունների գործընթացը, համաձայն որի արտոնագրման փաստաթուղթը և վկայագրերը արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին կներկայացվեն էլեկտրոնային տեսքով:

«Շատ հպարտ եմ, որ մեր ընկերությունը մշակել է մի համակարգ, որը պարզեցնելու և արագացնելու է արտահանման-ներմուծման և տարանցիկ գործառնությունների հետ կապված վարչական ընթացակարգերի իրականացումը։ Սա համարում եմ մեր ընկերության հաջողված նախագծերից մեկը, հատկապես, երբ այն օգտագործվելու է նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Եվ, իհարկե, ուզում եմ ընդգծել մեր թիմի մեծ ներուժը և հերթական անգամ շնորհակալություն հայտնել նվիրված աշխատանքի համար», - ասել է IUnetworks ընկերության գործադիր տնօրեն Վահրամ Մերանգուլյանը։

Վերջին շրջանում Տաջիկստանն արդյունավետ քայլեր է ձեռնարկում էլեկտրոնային կառավարման զարգացման և ազգային տնտեսության թվայնացման ուղղությամբ։

Դուշանբեում «Արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացների իրականացման համար նախատեսված «Մեկ պատուհան համակարգի»» փորձնական փուլի ներկայացմանը և ներդրմանը ներկա են եղել Տաջիկստանի Հանրապետությունում Ասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցիչը, Տաջիկստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախարարի առաջին տեղակալ Զավկի Զավկիզոդան, նաև մաքսային մարմնի ղեկավարության, նախարարությունների, գերատեսչությունների ներկայացուցիչներ և ձեռնարկատերեր։

Ներկաները նշել են, որ «Արտահանման, ներմուծման և տարանցման գործընթացների իրականացման համար նախատեսված Մեկ պատուհան համակարգի պիլոտային փուլի իրականացումը կնպաստի ազգային տնտեսության զարգացմանը, երկրի արտահանման ներուժի ամրապնդմանը և հանրապետության տնտեսության մեջ ներդրումների ներգրավմանը:

IUNetworks-ը «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում է՝ ի թիվս տասնյակ այլ ընկերությունների՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոմերցիոն անշարժ գույքի և վաճառքների ոլորտներում: «Գալաքսի» ընկերությունների խմբում խմբում աշխատում են ավելի քան 3000 աշխատակից։ Ընկերության հիմնական ուղղությունը ծրագրավորումն է, որն իր մեջ ներառում է պետական համակարգի ավտոմատացումը, «էլեկտրոնային կառավարություն» նախագիծը և հեռահաղորդակցության ոլորտում մասնավոր հատվածի հետ աշխատանքը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---