Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Արամ Օրբելյանը իր կողմից ստեղծագործել է, ես իմ ցուցմունքից չեմ հրաժարվել. Սիլվա Համբարձումյան

Այդպես էլ պետք է լիներ, պետք է կասեցվեր այդ գործը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց գործարար Սիլվա Համբարձումյանը՝ անդրադառնալով օրերս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի գործի կասեցմանը:

Նշենք, որ հայցադիմումը ներկայացվել էր Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով: Հայցադիմումի հիմք է հանդիսացել Սիլվա Համբարձումյանի կողմից 2018-ի նոյեմբերին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հնչեցված հետևյալ արտահայտությունը.  «Ես 2008 թվականին խոշոր գործարք եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար վճարել եմ և՛ հանրապետության նախագահին՝ Քոչարյան Ռոբերտին, և՛…»:

Սիլվա Համբարձումյանը հայտարարեց, որ ինքն իր խոսքերից, իր ցուցմունքից չի հրաժարվել, ինչպես այդ մասին նշել է Օրբելյանը. «Ես իմ ցուցմունքից չեմ հրաժարվել: Այն մնում է նույնը: Ուղղակի Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն իր կողմից ստեղծագործել է և փորձել է պատիվ-արժանապատվություն ստանալ, որ ես իբր մամուլում ասել եմ, հետո հրաժարվել եմ: Պարզապես ինձ խնդրել էին չխոսել, ես էլ չէի խոսում: Իսկ իրենք իմ չխոսելը դարձրին հրաժարվել, որն իրականությանը չի համապատասխանում»:

Գործարարը հավելեց, որ իրեն իսկապես «Մարտի 1-ի գործով տարել են հարցաքննության. «Դա «Մարտի 1»-ի հետ է կապված, ինձ էլ են տարել՝ իբր ես նպաստել եմ փողերի բաժանման գործընթացին, սակայն ես դրա հետ ընդհանրապես կապ չունեմ: Ես արդեն ասել եմ, որ Սամվել Մայրապետյանին 2 մլն դոլար եմ փոխանցել, դա է եղել առիթը»:

Սիլվա Համբարձումյանը պնդեց, որ մամուլի ակումբում իր արած հայտարարությունը զրպարտություն չի, իրականություն է. «Փաստաթղթով է փոխանցվել փողը: Եթե փաստաթղթով չփոխանցվեր, չէին էլ կանչի «Մարտի 1»-ի գործով: Ինձ կանչել են այնտեղ որպես դիպուկահարներին գումար տվողներին նպաստող: Բայց ես բացատրեցի, որ դա «Մարտի 1»-ի գործի հետ կապ չունի, հակառակ դեպքում ինձ էլ էին ձերբակալելու Մայրապետյանի հետ: Երբ ինձ փաստաթղթերը ցույց տվեցին, որ փողը փոխանցել եմ, ես հիշեցի՝ ինչի համար է եղել դա:

Այնպես որ, դատավորը օրինական որոշում կայացրեց՝ կասեցնելով գործը: Եթե ուրիշ բան որոշվեր, ես անօրինական կհամարեի, որովհետև ես իմ ցուցմունքից չեմ հրաժարվել: Նա պարտավոր էր կասեցնել այն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում