Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Բացառիկ երևույթ հայկական ֆուտբոլում. Ովքեր են հեղափոխություն իրականացնում Բարձրագույն խմբում

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում բացառիկ արդյունք գրանցվեց: Երևանի «Փյունիկը» ոչ հիմնական կազմով, 10 ֆուտբոլիստներով 3:1 հաշվով առավելության հասավ մեծ հավակնություններ ունեցող «Արարատ-Արմենիայի» նկատմամբ: Հանդիպման 36-րդ րոպեին «Փյունիկի» հարձակվող Ռոբերտ Մինասյանը ձեռքով գնդակը դուրս հանեց սեփական դարպասից: Մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց Մինասյանին, ինչպես նաև 11 մետրանոց նշանակեց, որը հստակ իրացրեց «Արարատ-Արմենիայի» խաղացող Դիմիտրովը: Տեղի ունեցածից հետո թվում էր, թե հանդիպման հետաքրքրությունն անկում ապրեց, և «Արարատ-Արմենիայի» խոշոր հաշվով հաղթանակն անխուսափելի է, բայց…

Նշենք, որ «Փյունիկը» այս խաղից ընդամենը մի քանի ժամ առաջ էր ժամանել Երևան: Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի «Մաքաբիի» հետ հանդիպումից հետո «Փյունիկի» ֆուտբոլիստները մեկնել էին Մոսկվա՝ բուժզննում անցնելու: «Փյունիկի» մեկնարկային կազմում «Մաքաբիի» հետ հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստներից միայն Կառլեն Մկրտչյանն էր: Ավելին, «Փյունիկը» խաղաց ոչ թե գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի, այլ մարզիչ Ալբերտ Սարգսյանի գլխավորությամբ:

Տակտիկական առումով «Փյունիկն» ուղղակի ոչնչացրեց «Արարատ-Արմենիային»: Վերջինս գլխավորում է ճանաչված բելառուս մասնագետ Վադիմ Սկրիպչենկոն: «Փյունիկի» դեմ «Արարատ-Արմենիայի» կազմում տեղ էին գտել ընդամենը 3 հայ ֆուտբոլիստներ՝ Հայաստանի ազգային հավաքականի անդամներ՝ կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը, եզրային պաշտպան Ռոբերտ Դարբինյանը և հենակետային կիսապաշտպան Գոռ Մալաքյանը: «Փյունիկի» մեկնարկային կազմում կար ընդամենը մեկ լեգեոներ՝ դարպասապահ Եվգենի Կոբոզևը: Եթե «Արարատ-Արմենիայի» կազմում ոչ մի ֆուտբոլիստ աչքի չընկավ, ապա «Փյունիկի» այս կազմում կային 5-6 ֆուտբոլիստներ, որոնք հեռանկարային են և, այսպես ասած, աճելու տեղ ունեն:

«Մեր հիմնական կազմը ուշ էր ժամանել Երևան, այդ պատճառով էլ կազմն այդպիսինն էր։ Սակայն բոլորն էլ հավասարաչափ ֆուտբոլիստներ են։ Մի փոքր հոգնածության ֆոն կար, բայց խաղը ցույց տվեց, որ մենք էլ կարող ենք մի շնչով խաղալ։ Ընդ որում՝ կան խաղացողներ, որ դեռ իրենց լավ մարզավիճակում չէին։ Տղաները իրենց առավելագույն ուժերով խաղացին և մեծ նվիրվածությամբ։ Գոհ եմ խաղից։ Էրիկ Վարդանյանի փոխարինումը կապված էր վնասվածքի հետ՝ նա ցավացրել էր ծունկը»,- խաղից հետո ասել է Ալբերտ Սարգսյանը:

«Փյունիկի» երեկվա խաղը ապացույցն է դրական մի արգումենտի: Կարելի է ասել, որ «Փյունիկը» Հայաստանում միակ ակումբն է, որն ունի երկու բավական ուժեղ կազմ: Վստահաբար կարելի է ասել նաև, որ այս թիմում արդեն իսկ առկա է լուրջ մրցակցություն հիմնական կազմի համար: Եթե Բարձրագույն խմբի թիմերի զգալի մասը շարունակ կադրային խնդիրներ է ունենում, ապա «Փյունիկի» դեպքում պատկերը բոլորովին այլ է: Այս ամենը ճիշտ քաղաքականության արդյունք է: Լեգեոներներ հրավիրելը հայկական շատ թիմերի համար կարծես ինքնանպատակ է: Այո, այսօր ունենք տեղացի բարձրակարգ ֆուտբոլիստների պակաս, բայց դա չի նշանակում, որ Բարձրագույն խմբի առաջնությունում հիմնական կազմում պետք է խաղան ընդամենը 3 հայ խաղացողներ: Երեկ բոլորը համոզվեցին, որ «Փյունիկի» երկտասարդ ֆուտբոլիստները ուղղակի գերազանցեցին «Արարատ-Արմենիայի» «դախացած խոպանչիներին»: «Փյունիկի» կազմում էլ քիչ չեն լեգեոներները բայց նրանք խաղադաշտում իսկապես եղանակ են ստեղծում և նպաստում են, որպեսզի տեղացի ֆուտբոլիստները ավելի ակտիվ և արդյունավետ գործեն:

Այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ «Փյունիկը» ամենապրոֆեսիոնալ և մարտունակ կոլեկտիվ ունեցող թիմն է Բարձրագույն խմբում: Ճիշտ քաղաքականության տեսանկյունից կարելի է առանձնացնել նաև Երևանի «Արարատին»: Վերջինս երեկ սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Գյումրիի «Շիրակի» հետ: Ու չնայած «Արարատը» չհաղթեց, այնուամենայնիվ ցուցադրեց գրագետ և տակտիկական առումով հասուն ֆուտբոլ:

«Արարատի» գլխավոր մարզիչ Արմեն Ստեփանյանը զարգացման ճիշտ ճանապարհ է ընտրել, և նույն ոգով շարունակելու դեպքում թիմը լուրջ հավակնություններ կունենա: Անդրեյ Տալալաևն ու Արմեն Ստեփանյանը հեղափոխություն են իրականացնում Բարձրագույն խմբում, ինչը լուրջ մարտահրավեր է մյուս թիմերի համար:

Ինչ վերաբերում է «Արարատ-Արմենիային», ապա այս թիմի վերջին ելույթները խոսում են այն մասին, որ թիմը ճիշտ ուղու վրա չէ: Հիշեցնենք, որ երկրորդ տուրում «Արարատ-Արմենիան» «Հանրապետական» մարզադաշտում 2:1 հաշվով զիջել էր «Արարատին»: Մրցունակ թիմ ստեղծելու համար անհրաժեշտ է ձևավորել թիմի կորիզը, որը հեշտ գործընթաց չէ: Վադիմ Սկրիպչենկոն բարձրակարգ մասնագետ է, բայց թիմ ստեղծելու համար ժամանակ է հարկավոր: «Արարատ-Արմենիայի» ներկայիս կազմում դեռևս չեն նշմարվում այն ֆուտբոլիստները, որոնց միջոցով կարելի կլինի կառուցել խաղը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում