211652_close_icon
views-count12870 դիտում article-date 23:32 29-04-2018

Մերկելը, Մակրոնն ու Մեյը հայտարարեցին ԱՄՆ-ի գործողություններից Եվրոպայի առևտրային շահերը պաշտպանելու պատրաստակամության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պատրաստակամություն են հայտնել պաշտպանել Եվրամիության առևտրային շահերը ԱՄՆ-ի սանկցիաներից: Այդ մասին հայտնել է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը. «Նրանք միահամուռ են այդ տեսակետում, որ ԱՄՆ-ը չպետք է առևտրա-քաղաքական միջոցներ ձեռնարկի ԵՄ-ի դեմ, իսկ Եվրամիությունը այդ դեպքում պետք է պատրաստ լինի վճռականորեն պաշտպանել իր շահերը՝ միջազգային առևտրային նորմերի շրջանակներում»: Ինչպես հավելել է Զայբերտը, եվրոպական առաջնորդները համաձայնեցրել են իրենց գործողությունները՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպի և Մերկելի ու Մակրոնի միջև հանդիպումներից հետո: Հիշեցնենք, որ մարտի 23-ից Վաշինգթոնը ներմուծման մաքսատուրքեր է սահմանել պողպատի ու ալյումինի համար՝ համապատասխանաբար 25%-ի և 10%-ի չափով: Այդ հարցում մինչև մայիսի 1-ը ժամանակ է տրվել Ավստրալիայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Կանադայի, Մեքսիկայի, Հար. Կորեայի, ինչպես նաև՝ Եվրամիության հետ երկրների համար: Թրամպի հետ բանակցություններից արդյունքում Մերկելը հայտարարել էր, որ Եվրամիության ապրանքների համար մաքսատուրքերի որոշումը «մնում է ԱՄՆ-ի նախագահի կամքին»:

Նմանատիպ նյութեր