Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՃՏՊ Դավթաշեն վարչական շրջանում. կան տուժածներ

ՃՏՊ Դավթաշեն վարչական շրջանում. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն դեկտեմբերի 10-ին, ժամը 23։48-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում` «Օլիմպավան» ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, որոնցից մեկը շրջվել է։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Չ․, ծնված 1986 թ․)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել եզրաքարին, այնուհետև «Lexus GX» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Դավիթ Ղ․, ծնված 1983 թ․), ինչի հետևանքով վերջինս գլխիվայր շրջվել է։

«Lexus GX» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արմեն Ղ․-ն (ծնված 2014 թ․) և Մարիամ Ղ․-ն (ծնված 2005 թ․) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնների փականները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]