14:09:09 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել պահպանել Թեհրանի հետ միջուկային գործարքը

    19:20 15 Օգոստոս 2017

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել առավելագույն ջանքեր գործադրել՝ Իրանի  միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը պահպանելու համար։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը օգոստոսի 15-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

    Իրանի նախագահ Հասան Ռոհանին նախօրեին հայտնել էր, որ երկիրը կարող է դուրս գալ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից հաշված ժամերի ընթացքում, եթե ԱՄՆ-ն շարունակի ընդլայնել պատժամիջոցները։ Իրանի խորհրդարանը ավելի վաղ հավանություն էր տվել ԱՄՆ պատժամիջոցներին ի պատասխան՝ սեփական հրթիռային ծրագրի մշակմանը 520 մլն դոլար հատկացնելու մասին օրինագծին։

    ԱՄՆ-ն մինչ այդ 18 կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց էր ընգրկել Իրանի հրթիռային ծրագրի հետ կապված պատժամիջոցային ցուցակի մեջ։ Թեհրանը դատապարտել էր Վաշինգտոնի պատժամիջոցները, հայտնելով, որ պատասխան պատժամիջոցներ կսահմանի ամերիկյան ընկերությունների ու անհատների նկատմամբ։ 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս