1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրենն անօրինական հյուրախաղեր է նախաձեռնել. Մշակույթի նախարարության պարզաբանումը

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրենն անօրինական հյուրախաղեր է 
նախաձեռնել. Մշակույթի նախարարության պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրենն անօրինական հյուրախաղեր է նախաձեռնել: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը նշեց, որ թատրոնի նախկին տնօրենը նախատեսում էր ներկայացում կազմակերպել Գյումրիում:

 «Ինչպես գիտեք, թատրոնի նախկին տնօրենի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել էր 2018 թվականի դեկտեմբերին: Այդ ժամանակ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հրամանով ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Լիլիթ Փալանջյանը: Նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը դեռ չի վերադարձրել կնիքը, մինչև օրս չի ազատել տարածքը, չի ներկայանում հանձնաժողովի նիստին, որ հանձնման ընդունման գործընթացը կայանա: Բայց նա օրենքից դուրս հյուրախաղեր է կազմակերպում»,-ասաց Նազենի Ղարիբյանը:  Երբ եղել է Գյումրիում թատրոնի հյուրախաղերի մասին հայտարարությունը, Նազենի Ղարիբյանը զանգահարել է Վարդան Աճեմյանի անվան պետական թատրոնի տնօրենին և ներկայացրել իրավիճակը:

«Ես պատահաբար տեսնում եմ հայտարարության տեքստն այն մասին, որտեղ գրված է, որ Մշակույթի նախարարության Խորեոգրաֆիայի պետական թատրոնը պատրաստվում է ներկայացում խաղալ: Այնինչն, չկա դրա մասին հրաման, գործուղման թուղթ, հետևաբար դա ապօրինություն է: Ես զանգահարեցի Գյումրի, ներկայացրեցի իրավիճակը՝ ասելով, որ եթե մասնավոր խումբ են ներկայանում, ապա ոչ մի խնդիր, իսկ եթե որպես Մշակույթի նախարարության Խորեոգրաֆիայի պետական թատրոն, ապա դա անօրինական գործունեություն է»,-ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]