1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տեսչական մարմինն ուժեղացված հսկողություն է իրականացնում ուղևորափոխադրումների գործընթացում

Տեսչական մարմինն ուժեղացված հսկողություն է իրականացնում 
ուղևորափոխադրումների գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մայիսի 29-ին  շարունակել են ուժեղացված հսկողության իրականացնումը Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ կառավարությունը տեղեկացրեց, որ վաղ առավոտից մշտադիտարկվել են  առերևույթ խախտում թույլ տված մարդատար տաքսի ավտոմոբիլները և  կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցները:

Հիմնական խախտումներն են՝ ուղևորափոխադրումը կատարվել է առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, որոշ դեպքերում բացակայել է ախտահանիչ հեղուկը, վարորդը երթևեկել է առանց ձեռնոցի, առանց դիմակի,  կամ սրահում հայտնաբերվել է կանգնած ուղևոր, որն իջեցվել է:

Տեղում իրականացվել է կանխարգելիչ միջոցառումներ, զուհագեռ վարորդների և ուղևորների շրջանում տարվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ:   Վերահսկողությունը շարունակվելու է ողջ օրվա ընթացքում:

Ընդհանուր առմամբ՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մինչ օրս Տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում  24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572  ստուգում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]