Բաժիններ՝

«Արսենալ»-«Միլան» խաղից առաջ. Եվրոպայի լիգա

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի «Միլան»-ին:

Այս թիմերի առաջին խաղում, որը կայացել էր մեկ շաբաթ առաջ, հաղթել էին «զինագործները» 0:2 հաշվով: Թիմերը միմյանց հետ մրցել են ընդհանուր առմամբ 7 անգամ: 2 խաղ ավարտվել է ոչ-ոքի, 3-ում հաղթել է «Արսենալ»-ը, իսկ 2-ում՝ «Միլան»-ը: «Միլան»-«Արսենալ» դիմակայության առաջին խաղում իր անդրանիկ գնդակը «զինագործների» կազմում խփեց Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան «Արսենալ»-«Միլան» հանդիպումը կկայանա մարտի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերն անց՝ 00:05-ին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս