Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Մեդ Ֆոքսիս»-ը գերազանցեց «Դվին»-ին. Բասկետբոլի Ա լիգա

«Մեդ Ֆոքսիս»-ը գերազանցեց «Դվին»-ին. Բասկետբոլի Ա լիգա

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Դվին»-«Մեդ Ֆոքսիս» խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 109-94 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին, երկրորդ ու չորրորդ քառորդներում հաղթեց «Մեդ Ֆոքսիսը», իսկ երրորդ քառորդում ուժեղ էր «Դվինը»:

Խաղում ամենաարդյունավետը «Դվինից» Քամերոն Բուրհանոնն էր՝ վաստակած 36 միավորով: Նա նաև 3 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 7 արդյունավետ փոխանցում:

Արկադի Մկրտչյանը դարձավ թրիփլ դաբլի հեղինակ՝ 21-14-10:

11 տուրից հետո «Մեդ Ֆոքսիսը» 19 միավորով «Վահագնի Սիթիի» հետ կիսում է երկրորդ հորիզոնականը, իսկ «Դվինը» 16 միավորով 4-րդն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]