Բավականին հարցերի պատասխաններ քրեական գործով, ցավոք, չեն տրվել. Սեդա Սաֆարյանը՝ Զոդիի գործով նախաքնության մասին

27/11/2019 schedule21:05

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքով հարուցված քրեական գործի նախաքննության հետ կապված բացթողումներ է նկատում ոչ միայն տուժող, այլեւ մեղադրվող կողմը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մեղադրյալ Սողոմոն Հակոբյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը, անդրադառնալով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությանը, ասաց, որ այն մի շարք հարցերի պատասխաններ չի տվել. «Բավականին հարցերի պատասխաններ քրեական գործով, ցավոք, չեն տրվել. 30 հարցից առնվազն 15-ը փորձաքննությամբ մնացել է անպատասխան, այսինքն՝ կրկնակի փորձաքննություն նշանակելու կարիք կար, դատահոգեբանական փորձաքննության կարիք կար՝ հասկանալու, թե ինչ վիճակում է եղել գազելի վարորդը, որ երեք մետրի վրա այդպիսի շեղում է տվել: Այդ մասով քննություն չի տարվել, այդպես արագ-արագ նախաքննություն է արվել, եւ եզրակացությանը ծանոթացնելու հաջորդ օրը քննիչը նախաքննության ավարտ է հայտարարել, ինձ էլ 1 աշխատանքային օր է տվել՝ գործի 4 հատոր նյութերին ծանոթանալու համար»:

Նախաքննության ավարտի մասին Քննչական կոմիտեն հայտարարել էր նոյեմբերի 21-ին՝ միաժամանակ նշելով, որ ըստ փորձագետի եզրակացության՝ հրդեհի առաջացման հավանական պատճառ է հանդիսացել «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենային բախման հետեւանքով «ԳԱԶԵԼ»-ի շարժիչի տեղամասում գազի համակարգից արտահոսած գազի բռնկումը՝ մեխանիկական կամ էլեկտրական կայծի առաջացման պարագայում:

Անդրադառնալով այս հանգամանքին՝ Սեդա Սաֆարյանն ասաց. «Ոչ մեկը չի ասում, թե մինչեւ բախումն է հրդեհ եղել, բայց դա չի նշանակում, թե բացառապես բախման հետեւանքով է եղել, որովհետեւ այնպես չէ, թե փորձագետը գազել մեքենայի վիճակի եւ մնացյալ հանգամանքների միջեւ ուղիղ կապ է տվել: Վթարը լինելուց հետո մեր պաշտպանյալը նստած նայել է, թե ինչպես են մարդիկ ներսում շարժվում, այսինքն՝ էնպես չէ, որ խփեց, ու հրդեհը եղավ: Լավ, պայմանականորեն հրդեհը եղել է բախման հետեւանքով, բա դուռը ինչո՞ւ չի բացվել, ինչո՞ւ գազելում եղած մարդիկ դուրս չեն եկել առաջին պահից: Հրդեհը անմիջապես չի բռնկվել, դրանից հետո՝ 5-10 րոպեի ընթացքում, այդ մարդիկ կարող էին դուրս գալ, չէ՞: Կամ ինչո՞ւ ԱԻՆ-ը պատշաճ ժամի չի ներկայացել, ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկել, որ մարդիկ չհրդեհվեն, մոխիր չդառնան, մեքենայի մեջ կրակմարիչ ինչո՞ւ չի եղել, այդ ուղղությամբ ընդհանրապես քննություն չեն տարել, չեն էլ ուզում դրան անդրադառնալ, ամեն ինչ շեղում են»: Սաֆարյանի խոսքով՝ իր համար այդ պատճառահետեւանքային կապը շատ թույլ է. «Եվ հետո, եթե պայմանականորեն ընդունենք, որ բախումից հետո է հրդեհը սկսել, ուրեմն՝ դա՞ էլ պիտի վերագրեն նրան, բա ի՞նչ էին անում իրավապահ մարմինները, որ չեն կարողացել գալ, իրենց ջրցաններով հանգցնել կրակը, 40-45 րոպե հետո նոր այդ բոլորը տեղի է ունեցել»:

Սեդա Սաֆարյանը ընդգծեց, որ մեքենաների շահագործումը, տեխսպասարկումը ե վերահսկողությունը իրականացնում է նույն մարմինը, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ գազելները չեն ստուգվում, հենց այդպես երթուղի են դուրս գալիս՝ դրանց լավ կամ վատ վիճակի մասին հայտնի չլինելով. «Հարվածը եղել է աջ մասից, կոտրվել է վարորդի ոտքը, ուրեմն՝ ինչո՞ւ պիտի ձախ կողմի դուռը չբացվեր: Հասկանում եմ, որ ուզում են վարորդը մեղավոր դուրս գա նաեւ վթարի հետեւանքների համար, բայց ես այդպես հեշտ չեմ զիջի, առաջիկայում էլ եթե Գլխավոր դատախազը մերժում տվեց, մտնելու եմ դատարան, դատական կարգով պահանջեմ քննություն տանել այդ ուղղությամբ»:

Սաֆարյանը հավելեց նաեւ, որ միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալին մեղսագրվող արարքի՝ ՀՀ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) 242-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակման համար (ծանր մարմնական վնասվածք հասցնել): Պաշտպանը բողոքարկել է նաեւ Սողոմոն Հակոբյանի կալանքի երկարաձգման որոշումը: Նա կալանքի տակ է հուլիսի 10-ից:

Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում. Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրի հատվածում՝ Արարատի մարզի Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա. բախվել էին «Գազել», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, ինչի արդյունքում հրդեհ էր բռնկվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայում, որը տարածվել էր «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում: Դրա հետեւանքով ստացած այրվածքներից «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղեւորները տեղում մահացել էին: «Գազել»-ում գտնվող մյուս ուղեւորները, ինչպես նաեւ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները, ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոններ: Վիրավորներից մեկը, որը Արարատի մարզի 20-ամյա բնակիչ էր, դեպքից չորս օր անց մահացել էր Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնում:

Նոյեմբերի 22-ին գործը մակագրվել է Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանին: Գործով դատական նիստ դեռեւս նշանակված չէ:

Միլենա Խաչիկյան

Տպել
1594 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին