Նման պայմաններում հավաքականի հաղթանակն ավելի արժեքավոր էր. Արմեն Մելիքբեկյանը պատասխանել է լրագրողների հարցերին

Դեկտեմբերի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանեց լրագրողների հարցեին: ՀՖՖ նախագահը խոսեց մի շարք կարևոր հարցերի մասին՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականին, ՀՖՖ տեխնիկակա տնօրեն Խինես Մելենդեսի երկու տարվա աշխատանքին, առաջնության, մրցավարության, լեգիոներների սահմափակման և այլ թեմաների:

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի պատմական հաղթանակի մասին

«Այն իրավիճակը, որում մենք հայտնվեցինք, աննախադեպ էր: Բացի CoVID-ից, սեպտեմբեի վերջին վրա հասավ պատերազմը, և ստացվեց այնպես, որ մեր վերջին 4 հանդիպումները պատերազմի ժամանակ եղան: Երկու տնային հանդիպում անցկացրին Լեհաստանում և Կիպրոսում: Հոգեբանական դժվարություններ էլ կային. բոլորս մտքերով առաջնագծում էինք: Վերջին երկու խաղերի ժամանակ կորոնավիրուսի հետ կապված խնդիրներ եղան: Նման պայմաններում այս հաղթանակը էլ ավելի արժեքավոր էին: Շնորհակալ եմ ֆեդերացիայի աշխատակացիներին, որոնք դժվար պայմաններում կարողացան կազմակերպել հանդիպումները, բժիշկներին, ադմինստրատիվ աշխատողներին, և իհարկե, ֆուտբոլիստնեին: Չեմ կարող չնշել գլխավոր մարզիչ Կապառոսին, ով ծայրահեղ դժվար ժամանակում գլխավորեց հավաքականը: Հնարավորություն չկար գեթ մեկ ընկերական հանդիպում անցկացնել, փորձարկել ֆուտբոլիստներին: Այդ ամենն արվում էր խաղերից առաջ մարզումների ժամանակ: Պատերազմական օրերին մեզ հետ աշխատելու համար շնորհակալ եմ Պաշտպանության նախարարությանը, սահմանապահներին, որոնք օր ու գիշեր աշխատում էին մեզ հետ, որոնց աջակցությամբ հնարավոր եղավ, որ Հայաստանի հավաքականն անցկացնի արտագնա հանդիպումները: Սա համախմբվածության հաղթանակ էր, հուսով եմ՝ այն մթնոլորտը, որը մեզ հաջողվել է ստեղծել ՀՖՖ-ում, հավաքականի ներսում, կպահպանվի նաև մյուս տարի»:

Խոակին Կապառոսի առջև դրված խնդիրների մասին

«Կապառոսի առջև խնդիր էր դրված առաջին տեղը լինել խմբում, այդ խնդիրը թիմը կատարեց: Աշխարհի առաջնության ընտրական փուլի պահով խնդիրները կլինեն վիճակահանությունից հետո: Թեև հասկանում ենք, որ Եվրոպայում արդեն թույլ թիմեր չեն մնացել: Կարծում եմ՝ մեր խնդիրը լինելու է մեկը. յուրաքանչյուր խաղում պայքարել միավորների համար: Աշնանը արդեն կհաշվենք միավորները, և տեսնենք՝ որ տեղում ենք»:

Ազգերի լիգայում ՀՖՖ-ի կողմից 2.25 մլն եվրո պարգևավճար ստանալու տեղեկության մասին

«ՀՖՖ-ն 2.25 մլն դոլար պարգևավճար չի ստացել: Փորձեցի հասկանալ՝ որտեղից է գալիս սխալ տեղեկատվությունը, պարզվեց խոսքը Ազգերի լիգայի խաղարկության մասին էր, որտեղ նման գումար ստանում էր դիվիզիոնի հաղթողը: Այս ազգերի լիգայում դիվիզիոնների հաղթողներ չկային: Մենք ստանում ենք ստանդարտ ամրագրված գումարներ՝ քառամյա փուլով: Այդ գումարները գոյանում են հեռուստաիրավունքների վաճառքից, այլ հատկացումներից: Բնականաբար նման չափի գումարի մասին խոսք չկա, ՀՖՖ-ն չի ստացել 2.25 մլն եվրո, թեև, եթե ստանայինք, չէինք հրաժարվի (ծիծաղում է - խմբ.)»:

Հավաքականի հավանական նորեկների մասին

«Մի կողմից, հնարավոր չէ անընդհատ ներգրավել ֆուտբոլիստների դրսից, մենք պետք է նպատակասլաց պատրաստենք մեր սերունդը: Մյուս կողմից, այո, նպատակային աշխատանք կատարեցինք, անձամբ զրուցել էի Դավիթ Յուրչենկոյի, Խորեն Բայրամյանի հետ, մարզիչն է զրուցել թեկնածուների հետ: Արդյունավետ աշխատանք ստացվեց, նորեկներից յուրաքանչյուրն իր լուման ունեցավ այս հաղթանակում: Ունենք այլ ֆուտբոլիստների ցուցակ, աշխատանք տանում ենք: Որոշների հետ անձամբ եմ զրուցել. Էդուարդ Սպերցյանի հետ պայմանավորվել ենք զրուցել մյուս տարի: Այլ ֆուտբոլիստների հետ էլ կոնտակտներ կան, կներկայացնենք արդյունքները: Դա կապված է մարզչի պահանջների հետ՝ ինչ ֆուտբոլիստներ կցանակա տեսնել կազմում: Բայց մենք նկատեցինք նաև, որ Կապառոսը մեծ ուշադրություն է դարձնում նաև ազգային առաջնությանը, ներգրավում է թիմում նաև երիտասարդների»:

Երիտասարդական հավաքականի ձախողումների և նոր գլխավոր մարզչի մասին

«Ռաֆայել Նազարյանը, կարծում եմ, լավագույններից է Հայաստանում, անփորձ մարզիչ չէ, կարծում եմ՝ լավ որակավորում ունի: Համենայն դեպս, հայաստանցի մարզչների մեջ լավագույններից է, ինչը վկայում է ԲԿՄԱ-ի խաղը այս մրցաշրջանում: Խոսքը ոչ միայն արդյունքի, այլ նաև խաղի որակի մասին է: Ինչ վերաբերում է Շվեդիայի հավաքականից կրած պարտությանը, ապա նման պարտությունը երբեք արդարացում չունի, դրանից հետո մարզիչը հեռացվել է աշխատանքից: Բայց, բացի օբյեկտիվ պատճառներից, կային նաև այլ գործոններ, որոնք հանգեցրին նման պարտության. նախ 98թ.ին ծնված ֆուտբոլիստների պակասը: Բացի այդ, խաղը կայացավ ծանր պատերազմական ու կորոնավիրուսի աճի պայմաններում: Թիմում կային ֆուտբոլիստներ, որոնք այդ պատճառով չմասնակցեցին հանդիպմանը: Դժվարությունների կային թռիչքի ժամանակ: Նման հաշիվ չէր լինի, եթե հավաքականը այդպիսի խնդիրների չբախվեր: Անկախ դրանից՝ մենք հիմա նոր փուլ ենք սկսելու: Հաջող վճակահանության դեպքում, միգուցե խնդիր դնենք խմբում բարձր տեղեր զբաղեցնելու համար: Նոր սերունդը՝ 2000 և 2001թթ.-ին ծնված, ունի այդ ներուժը, նաև ԲԿՄԱ-ի ստեղծման շնորհիվ»:

Խինես Մելենդեսի հետ պայամանագրի ավարտի մասին

«Ցավոք, Մելենդեսի պայմանագիրն ավարտվում է, նա և իր շտաբը մեկնելու են Հայաստանից: Համագործակցությունը չի դադարելու, նա կշարունակի այցելել Հայաստան, զբաղվել մարզիչների կրթմամբ: Մենք Մելենդեսի օրոք երկու տարիների ընթացքում նշանակալի հաջողություններ ունեցանք. առաջին հերթին մարզիչների կրթության կայքն էր, որին մուտք կունենան բոլոր մարզիչները: Կկարողանան դիտել և օգտագործել վարժությունների շարքը: Ունենք հայերեն թարգմանված դասախոսությունների հարյուրավոր էջեր: Իհարկե, կունենանք տեխնիկական տնօրեն, կունենանք մասնագետների խումբ, որոնք կաշխատեն տնօրենի: Հավանաբար, տարվա սկզբին նրա անունը կասենք: Կշարունակենք ամրապնդել այն, ինչ արվել է, և առաջ գնանք»:

Խինես Մելենդեսի աշխատանքի կարևորության մասին

«Խինես Մելենդեսի կարևորությունը նաև նրա բերած իմիջն է: Նա շատ հայտնի մասնագետ է, շատ կարևոր էր, որ հենց իր աջակցությամբ Հայաստանում հայտնվեցին Խոակին Կապառոսը, Խավյեր Մինյանոն, կազմակերպվեց մարզչական դասընթաց, որի ընթացքում Հայաստանում եղան բազմաթիվ հայտնի մասնագետներ, եկավ Վիսենտե Դել Բոսկեն: Հայաստանը ֆուտբոլային քարտեզում ավելի ամրապնդեց իր դերը, այս ամենը նաև Խինես Մելենդեսի շնորհիվ»:

Ազգային մարզադաշտի կառուցման մասին

«Ազգային մարզադաշտի կառուցումը 2018թ.-ից, երբ Արթուր Վանեցյանն էր ՀՖՖ նախագահ, իսկ ես՝ գլխավոր քարտուղար, այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Կային ներդրողներ, որոնք հետաքրքրված են եղել, այս տարի էլ են եղել, եղել են քննարկումներ նաև կառավարության հետ: Բայց նաև հասկանում ենք, որ կորոնավիրուսն ու պատերազմը շատ բան են փոխել: Հունիսին բավականին դրական էի տրամադրված, սակայն հիմա պետք է վերանայել, նորից սկսել բանակցությունները: Չեմ կարող ասել, որ հարցը փակ է, քննարկումներ կան, բայց, հուսամ, հաջորդ տարի նորից այդ քննարկումներն ավելի առարկայական կլինեն, ու մենք կկարողանանք առաջ մղել այս ծրագիրը, որը շատ կարևոր է հայկական ֆուտբոլի համար»:

Լեգիոներների գործող սահմանափակման մասին

«Ներկայիս սահմանափակումը թույլ է տալիս առաջնության բոլոր հանդիպումներում հայ ֆուտբոլիստների տեսնել: Քայլ առ քայլ պետք է շարունակենք ընթացքը դեպի այն կետը, որն իդեալական կլինի բոլոր ակումբների համար: Իհարկե, դժգոհողներ միշտ կլինեն, բայց ես կարծում եմ պետք է հայ ֆուտբոլիստներին հնարավորություն տալ խաղալ առաջնությունում: Եթե թիմերը չեն անում դա, մենք պետք է անենք: Թեև հոկտեմբեին հասկանալի պատճառներով չկարողացանք շարունակել քննարկումները, բայց հունվարից նորից կանդրադառնանք այդ հարցին: Պետք է լուծենք այդ հարցն այնպես, որ բոլոր թիմերը գոհ լինեն»:

Հայաստանի առաջնության մրցավարների մասին

«Բարձրագույն խմբի խաղերը երիտասարդ մրցավարներ են սպասարկում: Միգուցե ոչ միտումնավոր սխալներ կանեն, բայց փորձ ձեռք կբերեն. այլ տարբերակ չունենք: Խաղերի քանակը շատանում է, իսկ մրցավարների քանակը՝ ոչ: Պետք է այս տարի մրցավարների փորձով փոխանակվեինք Վրաստանի հետ, այդ գործընթացն արդեն սկսել էր, վրացի մրցավար եկավ Հայաստանի առաջնության հանդիպում սպասարկելու, բայց գործընթացը կանգնեց CoVID-ի պատճառով: Արդեն համաձայնություն ունեինք Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի հետ հուշագիր կնքելու՝ մրցավարների փոխանակության, պետք է Ղազախստանի հավաքականի հետ մարտ ամսի հանդիպումից առաջ կնքեինք հուշագիրը, բայց խաղը չկայացավ: Ստիպված մնացինք եփվելու նույն կաթսայի մեջ: Ամեն դեպքում, նախատեսում ենք և կատարում ենք որոշակի փոփոխություններ, արդյունքները կտեսնեք շուտով: Հունվարին պատրաստվում ենք մասնագետ հրավիրել մեր մրցավարների հետ աշխատելու համար: Իհարկե, ֆուտբոլում շատ կարևոր է հիմա ունենալ VAR համակարգ, հանձնաժողով ունեինք, որը դրանով էր զբաղվում: VAR-ը շատ խնդիրների լուծման ճանապարհ է: Վերջնական գնահատելով մեր ներուժը՝ փորձենք հասկանալ, թե որն է հնարավորինս շուտ ժամկետը՝ երբ կկարողանանք ներմուծել VAR-ը: Դա շատ կարևոր քայլ կլինի մեր մրցավարների աջակցելու համար»:

Պայմանավորված խաղերի հարցի լուծման մասին

«Այս մրցաշրջանի մեկնարկից հետո այլևս չենք ստանում ՈՒԵՖԱ-ից պայմանավորված խաղերի մասին ահազանգեր: Դա նշանակում է, որ ճիշտ ճանապարհով ենք գնում, բայց պետք է միշտ զգոն լինենք: Կարևոր է, որ այս պահի դրությամբ այդ խնդիրը համարում եմ լուծված: Մյուս կողմից՝ ունենք իրավական գործընթացներ, որոնք սկսվել են մեր կայացրած որոշումներից հետո: Սեպտեմբերից մի փոքր դադար ենք վերցրել, քանի որ իրավապահ մարմինները պատերազմով էին զբաղված: Շուտով կվերսկսենք: Որոշ անհատներ, ինչպես նաև «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը, Լոզանի արբիտարաժային դատարանում բողոք են ներկայացրել ՀՖՖ-ի հետ: Վերաքննիչ դատարանն արդեն մերժել է «Լոկոմոտիվի» պահանջը՝ դադարեցնել առաջնությունը, մինչև բողոքի քննման ավարտը, ինչը շատ կարւոր է: Բողոք քննության հիմնական փուլը դեռ առջևում է: Վերջնական վճռից հետո կհասկանանք՝ ինչ ճանապարհով գնանք»:

Ջորկաեֆ եղբայրների հետ հանդիպման մասին

«Դենիս Ջորկաեֆի հետ հաճախ եմ քննարկումներ ունենում: Յուրի Ջորկաեֆի հետ քննարկումը շատ արդյունավետ էր: Կարծում եմ՝ շատ լավ հանդիպում ստացվեց, շնորհակալ եմ Յուրի Ջորկաեֆին կառուցողական քննարկում անցկացնելու ՖԻՖԱ-ի հիմնադրամի մասին: Հաջորդ տարի ծրագրեր կիրականանցնենք ՖԻՖԱ-ի հիմնադրման հետ»:

Մեկ տարվա իր աշխատանքի գնահատականի վերաբերյալ

«Կատարած աշխատանքն ավելի լավ կարող են գնահատել դրսից: Ոչ բոլոր ծրագրերն ենք կարողացել իրականցնել, պարզ պատճառներով, կարծում եմ՝ աշխարհում ոչ մի ֆեդերացիա չի կարողացել 2020թ.-ին իրականցնել բոլոր ծրագրերը: Բայց որոշ խնդիրներ լուծել ենք. հավաքականը ուժեղացնելու, մարզչական շտաբում փոփոխություններ կատարելու առումով հաջողություն հասանք: Սա լավ գնահատական է մեր աշխատանքին: Մեզ համար շատ կարևոր է նաև ենթակառուցվածքների ավելացումը, ոչ միայն պրոֆեսիոնալ, այլև սիրողական և մանկապատենական ֆուտբոլում: Այդ առումով դրական եմ գնահատում այն, որ մենք կարողացանք մեր նախատեսած փոքր խաղադաշտերի թիվը հասցնել 90-ի: Մեր նախանշածից 95 տոկոսն արդեն իրականացրել ենք: Դաշտեր ունենք Հայաստանի արդեն 7 մարզերում՝ Շիրակի, Տավուշի, Լոռու, Արագոծտնի, Արարատի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի: Բայց խոշոր ծրագրերի առումով տնտեսապես նպաստավոր չէր: Իսկ մյուս տարվա համար արդեն ունենք ծրագրեր. առաջին հերթին Աբովյանի մարզադաշտի վերակառուցումն է, ունենք ծրագիր Միկայի մարզադաշտի վերաբերյալ, այն նույնպես փորձելու ենք վերակառուցել: Ինչպես նաև Արմավիրի և Վանաձորի ստադիոնները: Դրանք հիմնական ծրագրերն են: Կլինեն նաև այլ կարևոր ծրագրեր. հաջորդ տարի ուզում ենք երկու մարզադաշտում լուսավորություններ տեղադրել: Եթե դա հաջողվի, տարին ստացված կհամարենք: Ինչ վերաբերում է այս տարվան, կարծում եմ՝ առավելագույնը ինչ կարող էինք անել այս տարի, արել ենք»:

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հաջողությունների մասին

«ՀՖՖ-ն մեծ ուշադրություն է դարձնում ֆուտզալին: Նախորդ տարի շատ ընկերական հանդիպումներ անցկացրինք: Իսկ այս տարին հավաքականը շատ լավ սկսեց, հաղթահարեց որակավորման նախնական փուլը: Բուլղարիային հաղթելու դեպքում մեծ հաջողություն կգրանցենք, կհանդիպենք աշխարհի ուժղագույն թիմերից մեկին՝ Ռուսաստանի հավաքականին, ինչպես նաև Ֆրանսիայի ու Վրաստանի հետ: Կարծում եմ՝ կկարողանանք հաղթահարել Բուլղարիայի արգելքը: Մարզչական անձնակազմը, տղաները շատ լավ գիտակցում են հաղթանակի կարևորությունը: Ֆուտզալում դարձյալ համալրել ենք հավաքականը արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստներով, տեղացի տղաներով: Ունենք բոլոր հնարավորությունները մյուս տարի Երևանում անցկացնել Ռուսաստանի, Ֆրանսիայի և Վրաստանի հավաքականների հետ, միգուցե՝ նաև հանդիսատեսներով: Ինչպես ֆուտզալը հաջողությամբ սկսեց տարին, հուսով եմ՝ նույնպես էլ կավարտի»:

Տպել
2270 դիտում

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել