1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ռեալ»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Բարսելոնա»-ի դարպասը

«Ռեալ»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Բարսելոնա»-ի դարպասը

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրի շրջանակում կայացավ մրցաշրջանի ամենասպասված հանդիպումներից մեկը` «Ռեալ»-«Բարսելոնա»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Էլ Կլասիկո»-ի առաջին կեսի 45 րոպեների ընթացքում թե «Ռեալ»-ը, թե «Բարսելոնա»-ն մի շարք հնարավորություններ ունեին գրավելու մրցակիցների դարպասը, սակայն կամ դարպասապահներն էին իրենց տեղում, կամ էլ հարվածները բարձր, շեղ էին: Երկրորդ կեսի մեկնարկում առավել ակտիվ էին «արքայական ակումբի» ֆուտբոլիստները: Եվ 71-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Վինիսիուսը: «Ռեալ»-ը հանդիպման ավելացված րոպեին խփեց նաև երկրորդ գնդակը: Աչքի ընկավ Մարիանոն, ով նոր էր փոխարինման դուրս եկել:

Այս հաղթանակից հետո «Ռեալ»-ը 56 միավորով դարձավ մրցաշարային աղյուսակի առաջատար: «Բարսելոնա»-ն 55 միավորով երկրորդն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]