Tuesday, 23 04 2024
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Մեր տնտեսությունը մեկ ոտանի է․ Այս իշխանությունը երկու խոշոր խնդիր պետք է լուծեր

«Տնտեսական զարգացումները վերջին երեք տարիներին ձևավորված տրենդի մեջ են, և միտումները կարծես շարունակվում են՝ չնայած այն բանին, որ տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, երբ թվում էր, թե ցնցումը, անկումները, գնաճային բարձր  թռիչքները անխուսափելի էին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի տնտեսագիտայան պետական համալսարանի դոցենտ, տնտեսագիտության դոկտոր Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տնտեսական ցուցանիշներին:

Մեր զրուցակցի խոսքով՝ թեպետ վերցված է տնտեսության ներառականության ուղղությունը, սակայն մենք առայժմ աղքատիկ, 3-4 մակրոտնտեսական թվերով ենք գաղափար կազմում իրավիճակի դինամիկայի վերաբերյալ:

«Այս մեկ տարվա ընթացքում հանքարդյունաբերության ոլորտում խոշորածավալ ծրագրերի կասեցումը, սառեցումը, ներդրումների դադարը անդրադարձել են արդյունաբերության ոլորտի ընդհանուր պատկերի վրա, չնայած վերամշակող արդյունաբերության որոշ ճյուղեր տպավորիչ աճեր աունեն»,- նշեց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, Ատոմ Մարգարյանը նկատեց, որ վերջին տարիներին գյուղատնտեսությունը եղել է դեպրեսիվ վիճակում: «Իսկ ամենից աչքի զարնող թվերը ծառայությունների ոլորտինն են, հատկապես խաղային ինդուստրիայի. մեր բնակչությունը կարծես թե այսրոպեական եկամուտ ունենալու նախատրամադրվածություն ունի, և ընդլայնվում է այդ դաշտը: Սարսափելի է՝ օրական գրեթե մեկ միլիարդ դրամի ներդրումներ են կատարվում այդ ոլորտում»:

Տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանում կան ֆինանսական ռեսուրսներ, բայց չկան ինստիտուտներ, խողովակներ, մեխանիզմներ, այնպիսի հարթակներ, որոնք կդառնան երկարաժամկետ բարձր արտադրողական, մրցունակ, բարձր եկամտաբեր աշխատատեղեր. «Սա մտահոգիչ ազդակ է տնտեսական քաղաքականության ոլորտում որոշումներ կայացնողների համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում