211652_close_icon
views-count76104 դիտում article-date 20:31 18-04-2018

Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Mitsubishi-ն ու Toyota. կան վիրավորներ. ժամանել է ՃՈ հետաքննչական բաժանմունքի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Իսակովի պողոտայի և Հաղթանակ կամրջի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 52-ամյա Արմեն Մարտիրոսյանի վարած Mitsubishi մակնիշի 21 ՕԼ 219 համարանիշի և 21-ամյա Կարեն Գալոյանի Toyota մակնիշի 10 ՕՕ 090 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 20-ամյա Դավիթ Գևորգյանն ու 24-ամյա Ժան Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության հրշեջ-փրկարարները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փրկարարները վերջում կատարեցին ճանապարհի լվացման աշխատանքներ: Ավտոմեքենաները Գ. Ավետիսյանի հանձնարարականով տեղափոխեցին Երևանի ՃՈ հատևուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Մարտիրոսյանը աշխատում է ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրում՝ որպես առաջին կարգի մասնագետ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր