211652_close_icon
views-count2172 դիտում article-date 10:54 09-12-2018

Աշոտ Մելիքյան.«Ոստիկանության ներկայացուցչի այցն ու ներկայացված պահանջը կարող է դիտվել որպես ճնշում լրատվամիջոցի նկատմամբ». Aravot.am

[url=https://www.aravot.am/2018/12/08/998877/?fbclid=IwAR0BACj294NF8UBUiovrlfzbfzoOD2982nTrqpD9raMDOY3FTCMZmxpDmnA]Aravot.am-[/url]ը գրում է. «Ակնհայտ է, որ Հայաստանում լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը բաժանված է ըստ քաղաքական եւ տնտեսական ճամբարների, եւ ավելի շատ սպասարկում է այդ ճամբարների շահերը: Սա է՛լ ավելի ցայտուն դարձավ թավշյա հեղափոխությունից հետո, երբ սրվեց քաղաքական պայքարը»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով երեկ ոստիկանների՝ news.am-ի խմբագրություն այցելությանը: Նա նկատեց. «Բայց նույնիսկ այդ պարագայում ոչ ոք իրավունք չի տվել իրավապահ մարմիններին, մասնավորապես ոստիկանությանը, ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք խախտում են օրենքը եւ կարող են որակվել որպես ճնշում լրատվամիջոցի նկատմամբ»: Երեկ news.am-ը հայտարարություն էր տարածել, ըստ որի, իրենք հրապարակել են ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղիղ միացումները, ոստիկանը պահանջել է տրամադրել վերոնշյալ հրապարակումների բովանդակությունը հաստատող ապացույցներ՝ հրապարակումները հաստատող կոնկրետ կամ լրացուցիչ այլ փաստեր.« Ոստիկանության աշխատակիցը հայտնել է նաեւ, որ սա իր վերջին այցը չէ, եւ այսուհետ պարբերաբար տարբեր հրապարակումների հետ կապված այցելելու են խմբագրություն` պահանջելով նմանատիպ ապացույցներ։ Ոստիկանության աշխատակցի այցի վերաբերյալ գլխավոր խմբագրի ֆեյսբուքյան էջում համապատասխան գրառումից հետո խմբագրություն է այցելել ոստիկանության Շենգավիթի բաժնի երկու աշխատակից` փորձելով վստահեցնել, որ իրենք տեղյակ չեն` ով եւ ինչ նպատակով է այցելել գրասենյակ եւ պատճառաբանելով, թե հնարավոր է` այցելողը ոստիկանության աշխատակից չի եղել… Ընտրություններից երկու օր առաջ լրատվական գործակալության խմբագրություն կատարած նման այցը, պարբերաբար վերադառնալու «սպառնալիքները» ոչ այլ ինչ են, եթե ոչ առնվազն փորձ` ազդելու տարածաշրջանի եւ Հայաստանի թիվ մեկ լրատվական գործակալության վրա` նպատակ ունենալով խոչընդոտել ընտրությունների լիարժեք եւ համակողմանի լուսաբանումը»։ Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/12/08/998877/?fbclid=IwAR0BACj294NF8UBUiovrlfzbfzoOD2982nTrqpD9raMDOY3FTCMZmxpDmnA]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր