×


«Չենք հիասթափեցնի». ինչպիսի ավարտ կունենա «Մեր թաղի տղերքը» սերիալը

«Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալի նկարահանումներն ավարտվել են: Սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանի հետ խոսել ենք ստեղծագործական կազմի, աշխատանքային ընթացքի եւ վերջին սերիայի մասին:


«Մինչեւ ցուցադրությունը նկարահանած բավականաչափ սերիաներ ունեինք, ու դա է  պատճառը, որ արդեն ավարտել ենք նկարահանումները: Արձակուրդ վայելելու ժամանակ չի լինի, որովհետեւ արդեն սկսվել են հաջորդ սերիալի նախապատրաստական աշխատանքները»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Անահիտը:


«Մեր թաղի տղերքը» սերիալը կավարտվի 167 սերիայով, վերջին սերիան կցուցադրվի սեպտեմբերի 15-ին. «Ինչպես մեր սերիալում, այնպես էլ նկարահանման հրապարակում կհաղթի սերը. մոտ օրերին մեր թիմից երկու հոգի կամուսնանան, եւ նկարահանումները տեղափոխվել են հարսանյաց սրահ:): Իսկ եթե ավելի լուրջ՝ վստահ եմ, որ ավարտը չի հիասթափեցնի, բայց այս պահին որեւէ բացահայտում անելով՝ կոտրելու եմ մարդկանց հետաքրքրությունը, իսկ դա առաջին հերթին հենց իրենք չեն ուզի: Միայն կարող եմ շնորհակալություն հայտնել՝ հետեւելու, քննարկելու համար: Իմ գրած սցենարով նկարահանված սերիալների մեջ այս մեկը դարձավ սիրելիներից: Ինքս էլ սպասում եմ, որ նայեմ վերջին սերիան»:


Ասում է՝ վերջին սերիաների նկարահանումները բարդ էին, սյուժեն՝ իրադարձություններով հագեցած. «Շատ ու տարբեր տեղանքներ, զանգվածային տեսարաններ: Այսօր արդեն կարող եմ ասել, որ թիմը պատվով հաղթահարեց, ու մեծ պատրաստակամությամբ սպասում ենք նոր նախագծի նկարահանումներին: Ես շատ քիչ եմ լինում նկարահանման հրապարակում: Ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի, որ ամեն ինչ ճիշտ լինի: Շնորհակալ եմ, որ այդքան մեծ սիրով կյանքի են կոչում այն, ինչ զգացել եմ գրելուց»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ելենա Արշակյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին