Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ

Քաղաքականություն
baku

Ադրբեջանը պատրաստ է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններ վարելուն:   РИА Новости-ի  փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիմքեթ Հաջիևը՝ հավելելով, որ Բաքուն Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությանը կոչ է անում «չկրկնել իր նախորդների սխալները»: «Մենք դեռևս հույս ունենք, որ Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը չի կրկնի իր նախորդների սխալները, առողջ քաղաքականություն կվարի և կփորձի քաղաքակիրթ հարաբերություններ ստեղծել հարևանների հետ խաղաղ համատեղ գոյության համար»,- ասել է Հաջիևը: Նրա խոսքով՝ «հակամարտության կարգավորումը կծառայի տարածաշրջանում շարունակական խաղաղության և անվտանգության ապահովմանը, բազմակողմ տարածաշրջանային համագործակցության համար հնարավորությունների ստեղծմանը, որից առաջին հերթին կօգտվի հայ ժողովուրդը»: Ավելին՝ այստեղ