211652_close_icon
views-count34529 դիտում article-date 17:58 21-08-2018

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 36-ամյա վարորդը Mercedes –ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:10-ի սահմաններում Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ, 36-ամյա Կարեն Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի 01 MP 010 համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց պողոտայի թիվ 1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված 40-45 տարեկան կին հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Աստղիկ բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին ահազանգել է Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է օրվա պատասխանատու հետաքքնիչ Անդրանիկ Շահբազյանը, ում կողից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առավոտյան ժամը 07:20-ի սահմաններում հիվանդանոց տեղափոխված, վրաերթի ենթարկված կինը մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր