Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ ՔԿ-ն ավարտել է կեղծ թղթադրամներ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ ՔԿ-ն ավարտել է կեղծ թղթադրամներ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական 
գործի նախաքննությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. հուլիսի 20-ին՝ տարբեր ժամերի, Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը., կեղծ փողեր իրացնելու նպատակով, Սևանի թերակղզու տարածքում գտնվող ռեստորանային համալիրում Գավառ քաղաքի 44-ամյա բնակչի օժանդակությամբ, ինչպես նաև՝ Դիլիջանում գտնվող ռեստորանային համալիրում՝ միայնակ, հայտնել է, որ դրամ չունի վճարելու համար:  Այնուհետև փոխանակելու միջոցով մենեջերներին իրացրել է իր մոտ եղած 500 եվրո անվանական արժեքով 1-ական կեղծ փող, որի դիմաց վերջիններս իրենց անձնական գումարից վճարել են 250 000-ական ՀՀ դրամ գումար, իսկ 26-ամյա երիտասարդը նշված գումարից վճարել է մատուցած սննդի դիմաց և հեռացել:

«Բացի այդ, Երևան քաղաքի 26-ամյա բնակիչը, 500 Եվրո անվանական արժեքով կեղծ փող իրացնելու շուրջ նախնական համաձայնության գալով 44-ամյա տղամարդու հետ, 2019թ. հուլիսին Գավառ քաղաքի բնակչուհու միջոցով Երևան քաղաքի ոսկու շուկաներից մեկում գնել է 13.9գ քաշով ոսկյա զարդ՝ կրկին վճարելով  կեղծ թղթադրամով: 

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Երևան քաղաքի 26-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ (կեղծ փողեր կամ արժեթղթեր՝ իրացնելու նպատակով պատրաստելը կամ պահելը կամ դրանք իրացնելը)  հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ)  և 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (կեղծ փողեր կամ արժեթղթեր՝ իրացնելու նպատակով պատրաստելը կամ պահելը կամ դրանք իրացնելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Գավառ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-202-րդ (կեղծ փողեր կամ արժեթղթեր՝ իրացնելու նպատակով պատրաստելուն կամ պահելուն կամ դրանք իրացնելուն օժանդակելը) հոդվածի 1-ին մասով և 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (կեղծ փողեր կամ արժեթղթեր՝ իրացնելու նպատակով պատրաստելը կամ պահելը կամ դրանք իրացնելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի  կիրառումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]