211652_close_icon
views-count38914 դիտում article-date 20:19 04-02-2020

Ճանապարհի մերկասառույցի պատճառով 22–ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. կան վիրավորներ. օպերատիվ են գործել բժիշկներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 22-ամյա Ավետիս Մ.-ն իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի 36 AM 918 համարանիշի ավտոմեքենայով ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել հանիդպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ավետիս Մ.-ն և նրա ուղևոր, 22-ամյա Լիաննա Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին հայտնել են, որ օպերատիվ են գործել բժիշկները և վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև նույն վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հարություն Հարությունյաի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպայանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Անիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ա. Դավթյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր