Դավիթ Տոնոյանը ևս 2 ամիս կալանքի տակ կմնա

Դավիթ Տոնոյանը ևս 2 ամիս կալանքի տակ կմնա

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այդ մասին ասել է նրա պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Պարոն Տոնոյանը ևս 2 ամսով կմնա կալանքի տակ։ Դատարանը հրապարակել է վճիռը, սակայն որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպանական կողմին, հետևաբար, բովանդակության մասին որևէ բան ասել չեմ կարող», - ասել է փաստաբանը։

Տոնոյանը և զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը («Պատրոն Դավո») ձերբակալվել են ԱԱԾ-ում քննվող քրգործի շրջանակում:

Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ Տոնոյանը և Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել 2,277,323,840 դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Քրործի շրջանակում ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև ԶՈւ ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանը: Նա մեղադրվում է նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---