25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, դարձավ բյուրեղյա, մաքուր իմքայլականների նախընտրական ցուցակի հինգերորդ համարը». Սերժ Սարգսյան

Վայոց ձորում  «Պատիվ ունեմ» դաշինքի կատարած նախընտրական քարոզարշավի ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Հայաստանը ղեկավարում են օլիգարխները, սակայն իշխանության գալուց հետո հայտարարեց, թե Հայաստանում օլիգարխներ չկան։

«Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, դարձավ բյուրեղյա, մաքուր իմքայլականների նախընտրական ցուցակի հինգերորդ համարը։ Այստեղ նստած են երիտասարդներ, ովքեր չեն հիշի, բայց կան նաև տարիքով մարդիկ, ովքեր հիշում են, թե Հայաստանում ով սկիզբ դրեց թալանին, թե Հայաստանում թիվ մեկ օլիգարխն ով էր և ով վարկաբեկեց բիզնեսմենի բարի անունը։ Բայց այստեղ խոսքը Գռզոյի մասին չէ, խոսքս կապիտուլյանտի մասին է։

Հիշեցնում եմ՝ վերջին երեք տարիների ընթացքում բազմաթիվ փաստեր են եղել թալանի, բազմաթիվ կոռուպցիոն փաստեր են հրապարակվել, որո՞նց մասով է պետությունն ինչ-որ բացատրություններ տվել, որևէ փաստի մասին բացատրություն չկա, քար լռություն։ Մաքսանենգության դեպքեր հրապարակվեցին՝ քար լռություն։ Ես անձամբ խոսեցի այն մասին, որ Կառավարությունը շրջանցելով Պաշտպանության նախարարությանը՝ թանկ գներով ինչ-որ ապրանքներ է ձեռք բերել, որևէ մեկը որևէ բացատրություն, արձագանք չտվեց։ Հիմա թալանչիները մե՞նք ենք, թե՞ իրենք»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ