Friday, 19 04 2024
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը

Պետք է քանդել վարչապետին շրջապատող բետոնե պատը

«Առաջին լրատվական»-ի զրույցը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ նվիրված է Հայաստանի տնտեսության վիճակին ու զարգացման տեսլականին:

-Պարոն Մանասերյան, այս օրերին հասարակությանն ամենաշատը հուզում է կառավարության ընդունած «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում «բանկային գաղտնիքի» բացահայտման մասին լրացում կատարելը, որը շատերի, այդ թվում՝ բազմաթիվ ճանաչված տնտեսագետների մոտ անվստահություն և վտանգի զգացողություն է առաջացրել:

-Իզուր: Ես անհանգստանալու հիմք ընդհանրապես չեմ տեսնում: Հասկանալի է, որ ֆինանսական համակարգը զգայուն ոլորտ է: Բայց անգամ գլխավոր դատախազը չի կարող առանց լուրջ փաստարկների բանկից տեղեկանալ որևէ քաղաքացու՝ կլինի նախկին, թե գործող չինովնիկ, կամ շարքային ծառայող, բանկային հաշիվներին: Բացառվում է նման բանը: Ի վերջո, մարդն ունի Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններում վիճարկելու իրավունք: Կա Եվրոպական դատարան: Նման ռիսկերի դեպքում առաջին տուժողը լինելու է ԿԲ-ն, և վնասվելու է ամբողջ բանկային համակարգը: Իրենց հաճախորդների հետ այսկերպ վարվելու դեպքում առևտրային բանկերը մեծ աղմուկ կբարձրացնեն, քանի որ դա ուղղակի հարված կլինի հենց բանկերին:

Բարձրացված աղմուկում արհեստական էլեմենտներ կան ու չափազանցված անհանգստություն: Նման բան չի կարող թույլ տրվել: Հակառակը, եթե նման քայլեր չարվեն, որևէ միջոց չձեռնարկենք, սխալ կլինի: Փորձ է արվում ներդաշնակություն ստեղծել հանրային շահի, առևտրային բանկերի գաղտնիքի պաշտպանության (դա մասնավոր բիզնես է, որ կարիք ունի պաշտպանության) և կոռուպցիայի դեմ պայքարը արդյունավետ դարձնելու գործում: Այս երեք հարթությունները ինչ-որ ձևով իրար հետ պետք է հարաբերվեն: Պետք է գտնել դրանց այն հատման կետը, որը չի վնասում մյուսներին: Դժվարին խնդիր է, քանի որ թվարկյալները գրեթե իրարամերժ բևեռներում գտնվող շահեր են: Բայց եթե դա չարվի, սայլը տեղից չի շարժվի, կոռուպցիայի դեմ պայքարում արդյունք չի լինի: Սրա նպատակն է հայտնաբերել այն մարդկանց գումարները, ովքեր շորթումներով են զբաղվել, գողացել թե՛ պետությունից, թե՛ մեզնից: Ինչ վերաբերում է դժգոհող տնտեսագետներին, այն մարդկանց, որոնք մերժում են օրինագիծը, թող նեղություն կրեն, առաջարկ ներկայացնեն:

-Բայց ընդունենք նաև, որ սկզբնական շրջանում կառավարությունն առաջարկում էր, և շատերն էլ ոգևորված, բազմաթիվ առաջարկներ ներկայացրին, որոնք, սակայն, ինչ-որ գզրոցներում հանգրվանեցին, ոչ ոքի հետաքրքիր չլինելով: Նման մոտեցման դեպքում ի՞նչ առաջարկի մասին կարող է խոսք լինել:

-Ես խոսում եմ հրապարակային ներկայացման մասին: Ձեր ասածն ընդունում եմ: Համաձայն եմ: Այդ առումով մասնագիտական հանրությունը մի տեսակ մերժված է: Բայց այն բոլոր օրենքները, ենթաօրենսդրական ակտերը, կառավարության որոշումները, որոնք նախապես չեն քննարկվել փորձագիտական հանրության հետ, մշտապես կա ռիսկ, որ կձախողվեն, կարժանանան ժողովրդական ընդվզման, բողոքի ցույցերի, որի ականատեսը լինում ենք և հաճախակի: Կառավարության առաջ ցույցեր, բողոքներ, ինչի արդյունքում ստիպված են լինում կառավարության որոշումները վերանայելու, չեղարկելու: Մինչդեռ դրա համար պետք է ընդամենը գիտականորեն հիմնավորված որոշումներ կայացնել: Բայց վերջերս եկել եմ այն եզրահանգման, որ փորձագիտական միտքն այնքան էլ անտեսված չի: Տպավորություն է, որ կան գրպանային փորձագետներ, որոնք, որպես կանոն, միշտ կողմ են ներկայացված տարբերակին ու էական դիտողություններ չունեն շեֆերին անելու: Այլապես, գրեթե բոլոր ոլորտներում լրջմիտ փորձագետները մեկուսացված են, փորձագիտական խորհրդատվության առումով՝ հեռացված իշխանությունից: Եթե լինում էլ են ինչ-ինչ քննարկումներ, ապա դրանք կամ գրանտային քննարկումներ են կամ «պարտադրված»: Օրինակ՝ Եվրամիությունը պահանջում է քաղհասարակության հետ անպայման քննարկում ունենալ: Պահանջը բավարարվում է: Այդքանը: Մենք զբաղված ենք աչքակապությամբ: Ցավալի է, որ հետհեղափոխական Հայաստանում ամենակարևորը՝ մարդկային ռեսուրսն այդպես են օգտագործում: Դրանով նաև մեսիջ ենք ուղարկում երիտասարդներին, ովքեր Հայաստանից դուրս կատարելագործվում են՝ հետո Հայաստան գալու, իրենց երկրին ծառայելու համար, ասում ենք, որ իզուր եք ջանքեր թափում: Սա վտանգավոր է: Վերջին ամիսներին որոշ տնտեսագետներ իրենց թույլ են տալիս վարչապետի հետ նկարվելու համար սուտումուտ, հորինովի քննարկումներ կազմակերպել ու ժողովածուներ հրապարակել: Կյանքի ճանապարհ անցած տնտեսագիտական հանրությունը հարյուրներով չի հաշվվում: Այդուհանդերձ, մասնագետների հանդեպ այսօր դրսևորվում է մասնագիտական խանդ: Քննարկումներին սկսել են ընտրողաբար հրավիրել տնտեսագետներին: Իսկ քննարկումների նպատակն է հնչած մտքերը բերել խնդրի հանգուցալուծման ուղի և ծառայեցնել այն հարցերի լուծմանը, որ կանգնած են հասարակության, երկրի առջև:

-Այսօր աշխարհը խելահեղ արագությամբ փոխվում է՝ նաև մեր տարածաշրջանում: Իսկ մեր երկրում տնտեսությունը նույն, հին տեմպերով է ընթանում, տնտեսագիտական միտքն էլ, Ձեր խոսքից էլ է հետևում, չի կոնսոլիդացվում, որ զարգացման ինչ-որ բան առաջարկի: Ո՞րն է ելքը աշխարհի զարգացումներից անմասն չմնալու առումով:

-Ելքը այն է, որ նրանք, ովքեր մասնագիտական փորձագիտական շրջանակներից մեկուսացնում են ղեկավարությանը, նրանց մեկուսացնել և թույլ տալ մի քիչ ավելի բաց շփում, որովհետև նոր իշխանությունները ժողովրդի հետ շփվելու բարդույթը չունեն, բայց արդեն կարծրատիպերը ձևավորվել են, և «որոշ նավաստիներ կարող են ամեն ինչ իրենց տալ»: Աշխարհը, առավել ևս տարածաշրջանը, շատ դինամիկ են զարգանում: Մենք նույնիսկ ճանաչողական առումով գաղափար չունենք անգամ բարեկամ Իրանի կամ Վրաստանի մասին, թե այդ երկրներում ինչ տնտեսական խմորումներ են ընթանում: Իրանագետները ամենայն մանրամասնությամբ կներկայացնեն այդ երկրի մշակույթը, արվեստը, քաղաքականությունը, ամեն ինչ, բայց ոչ տնտեսությունը: Ի հարգանս իրենց, մենք լուրջ բաց ունենք տնտեսության առումով: Մենք շատ ավելին պետք է իմանանք ոչ բարեկամ երկրների մասին, թե ինչով են նրանք զբաղված: Տնտեսական բարեփոխումների որ փուլում են գտնվում: Շարունակ խոսում ենք ՏՏ ոլորտում մեր ունեցած հաջողությունների մասին: Իսկ տեղյա՞կ ենք, թե այդ ոլորտում Ադրբեջանը ուր է հասել: Ես վախենամ, որ մեզնից ավելի մրցունակ վիճակում է այդ հարցում: Նաև ռազմարդյունաբերական համալիրի, որը տնտեսության լոկոմոտիվը պետք է լինի: Իսկ Հայաստանն առայժմ դոփում է տեղում: Եթե ինչ-որ բան էլ արվում է, ապա կենացների մակարդակով խոսելն է: Մենք պետք է մեզ համեմատենք երեկվա Հայաստանի հետ՝ հասկանալու համար այսօրվա Հայաստանի վիճակը: Այս ճյուղը մի կողմ թողնելով՝ ասեմ, որ այդ առումով որևէ առաջընթաց չկա: Մեր ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ զլանում ենք ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցություն ծավալել: Ցավալիորեն, սա անգամ քննարկման նյութ չի դառնում: Իսկ ով պետք է անի մեր փոխարեն:

-Փաստորեն, հեղափոխությունից հետո տնտեսության ոլորտում մոտեցումների, առաջնահերթությունների ու դրանց կենսագործման առումով մինչ օրս գրեթե ոչինչ չի արվել, որքան էլ, որ դեռ կես տարի առաջ հայտարարվել է տնտեսական հեղափոխության մասին:

-Ես պետք է հորդորեմ, որ այդ բառակապակցությունը չօգտագործվի: Եթե մի բան ինքը թեկուզ փոքր արդյունք չի տալիս, իսկ հեղափոխությունը շատ ավելի լուրջ բան է և համապատասխանաբար պետք է դրան ավելի լուրջ վերաբերել: Հեղափոխությունը նշանակում է արմատական փոփոխություններ: Մենք այսօր անգամ կոսմետիկի խնդիր ունենք: Իսկ արմատականի իսկապես լուրջ խնդիր ունենք, բայց ես ավելի լուրջ կհամարեի, որ արդյունքները արձանագրելուց հետո ասեինք, որ հեղափոխություն արեցինք: Կամ հեղափոխության տնտեսական բաղադրիչի մասին խոսեինք: Ոգևորել պետք է ոչ թե խոսքերով, այլ գործնական մեկ-երկու քայլով, որը վարակիչ կլինի: Մենք հաջողված օրինակներ էլ ունենք, վատերն էլ: Փոխարեն հասարակությունը երկու մասի՝ հեղափոխականների ու հակահեղափոխականների տրոհելու, ավելի ճիշտ կլինի մտովի, առանց թշնամանքի երկու մասի տրոհել. ուսյալ, կրթյալ, բարեկիրթ նվիրյալների, ովքեր «տվող են», և փախցնողների: Եվ նրանց հանդեպ էլ ունենք որոշակի զուսպ վերաբերմունք այն մտայնությամբ, որ սրանց էլ պետք է բերել այս մյուս՝ տվողների բանակը, որովհետև տարիների ընթացքում, ցավոք, նաև ստիպել են՝ ձևավորելով այդպիսի մենթալիտետ, այսօր ինչ կարող ես փախցրու, որովհետև վաղը չգիտես՝ ինչ է լինելու: Ես նմաններին դրանով չեմ ուզում արդարացնել, որովհետև մյուս բոլոր «տվողներն» էլ են ապրում նույն Հայաստանում: Ու ես երբեք չեմ մտածել, որ կարելի է հակառակն անել, քան օգնելն ու նպաստելը: Անկախ նրանից, թե քաղաքական այրերը ինչ գույնի գլխարկներ են կրում, իմ ու իմ նմանների գործը երկրին օգնելն է: Տնտեսագետը պարտավոր է անել իրենից կախվածը երկրի համար: Վարդանյանները, Կարապետյանները այգիներ են կառուցում երկրի համար ոչ շահադիտական նպատակով: Այսպիսի լավ բազում օրինակներ կան: Բարեկիրթ վերաբերմունք է սա երկրի հանդեպ, որով չես կարող չհպարտանալ: Եթե նման մոտեցումները պատշաճ ձևով մատուցվեն հատկապես երիտասարդներին ու մնացյալին, երկիրը միայն կշահի:

Իսկ հեղափոխականների ու սևերի տրոհելուց, ոչ երբեք: Նախորդ իշխանությունների մեջ էլ լիքը լավերը կային: Դրանից առաջ գտնվողների մեջ էլ, այսօրվա իշխանության շարքերում էլ շատ լավերը կան, որ լուրջ պետական գործիչներ են: Բայց ոչ բոլորը:

Ես հպարտ եմ, որ իմ ուսանողն է եղել Բաբկեն Թունյանը, հաճույքով շփվում եմ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հետ: Պետք է օբյեկտիվ լինել և նշել լավը, պետք չէ ամեն ինչը սևացնել: Բայց մեր իրականության հետ չառերեսվելը, կործանարար կլինի երկրի համար: Այս մարդկանց պետք է օգնել: Իսկ նրանք, որ չգիտես ոնց հայտնվել են օգնականի, խորհրդականի, տեղակալի պաշտոններին և պիոներական «միշտ պատրաստի» կեցվածքով շեֆին ամեն ինչ կարող են զեկուցել՝ առանց խորհրդակցելու մյուսների հետ, խիստ վտանգավոր ու մտահոգիչ է:

-Դուք երկու անուն նշեցիք, լավագույն դեպքում մի քանիսն էլ կավելացնեիք: Բայց բոլորն են պնդում, Ձեր խոսքն էլ այդ տրամաբանությանը հանգեց, որ պրոֆեսիոնալների բացակայություն է հատկապես կառավարությունում:

-Եթե ուզենային իրենց ընկերական շրջապատով սահմանափակվել իշխանության ոլորտում, դա էլ տարբերակ է: Բայց այդ դեպքում փորձագետներին գոնե երկրորդ շրջանակի մեջ պարբերաբար պետք է լսել: Ռեյգանը, լինելով կինոաստղ, Միացյալ Նահանգների ամբողջ պատմության ընթացքում տնտեսության զարգացման առումով բացառիկ հետք թողեց: Պատմության մեջ մտավ ռեյգանոմիկա՝ Ռեյգանի էկոնոմիկա բառակապակցությունը: Գաղտնիքը շատ պարզ էր. ամեն առավոտ նա նախաճաշում էր որևէ գիտնականի, մասնագետի, փորձագետի հետ, որոնցից լսում էր, վերլուծում ու որոշում կայացնում:

-Ի՞նչ պետք է արվի հիմա տնտեսության մեջ իրավիճակ փոխելու համար:

-Պետք է վարչապետի շրջապատի կողմից կառուցած բետոնե պատը քանդել ու հիշեցնել վարչապետին, որ անձամբ հետամուտ լինի ապրիլին տված իր հանձնարարությանը, որովհետև օգնականները և խորհրդականները խոչընդոտում են դրան: Ինքն առաջարկեց մեխանիզմ ստեղծել՝ տնտեսագիտական հանրության հետ պարբերաբար հաղորդակցվելու: Մենք մեր հասանելիքն արել ենք: Բայց մեր արժանապատվությունը թույլ չի տալիս հարյուրերորդ անգամ դիմել աշխատակազմին, այդ մասին տեղ հասցնելու համար: Աշխատակազմն էլ անթափանց պատ է կանգնեցրել, որը հանելու դեպքում տնտեսության մեջ շատ բան ավելի արագ ու արդյունավետ ու ճիշտ կստացվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում