211652_close_icon
views-count1104 դիտում article-date 13:46 15-01-2022

Անվտանգության հիմնարար խնդիրները ոչ միայն մնում են չլուծված, այլ առավել խորը բնույթ են ստանում. Պատգամավոր

Առաջնահերթ համարվող բոլոր խնդիրները փորձում են փակել կենցաղն առաջ բերելով և դրանց պոպուլիստական լուծումներ առաջադրելով, իսկ անվտանգության հիմնարար խնդիրները ոչ միայն ցանկանում են մնալ չլուծված, այլ դրանք առավել խորը բնույթ են ստանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության  պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Սահմանագծում տեղի ունեցող տարբեր բնույթի միջադեպերը՝ ագրեսիա, լոկալ մարտեր, դիվերսիաներ, առևանգումներ, գերեվարումներ, ներթափանցումներ, կարձանագրվեն այնքան ժամանակ, քանի իշխանության ղեկին են անձինք, որոնց առաջնահերթություներն ու անելիքները հակադրվում են հայ ժողովրդի կենսական շահերին։

Նույնիսկ այսպիսի ծանր պահերին, երբ թվում է, որ անխուսափելի է անվտանգային 2-3 ուղղություններով խորքային փոփոխություններ անելու հարցը, մեկ է՝ իշխանությունը գնում է պոպուլիզմի ճանապարհով, որի նպատակը ոչ թե լուրջ խնդիրները լուծելն է, այլ «մարդկանց կուրացնելն ու բերանները փակելը»։

Առաջնահերթ համարվող բոլոր խնդիրները փորձում են փակել կենցաղն առաջ բերելով և դրանց պոպուլիստական լուծումներ առաջադրելով, իսկ անվտանգության հիմնարար խնդիրները ոչ միայն ցանկանում են մնալ չլուծված, այլ դրանք առավել խորը բնույթ են ստանում».- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր