Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արթուր Ղազինյանն Արմեն Սարգսյանի հրաժարականը չի կապում լիազորությունների խնդրի հետ

Արթուր Ղազինյանն Արմեն Սարգսյանի հրաժարականը չի կապում լիազորությունների 
խնդրի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնից հրաժարական տալու  որոշումը կապում է արտաքին քաղաքական գործընթացների և իշխանական ներքին վերադասավորումների ծրագրերի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Ղազինյանը նշեց, որ Արմեն Սարգսյանի հրաժարականը շատ լուրջ իրադարձություն է Հայաստանի թե՛ ներքին, թե՛ արտաքին կյանքում։

«Խոսքը պետության գլխի մասին է, և պետության գլխի հրաժարականը պետք է լուրջ ազդակ լինի բոլորին և՛ ներսում, և՛ դրսում։ Բոլորը պետք է ընդունեն որպես իրադրության փոփոխության փաստ և ներքին ու արտաքին քաղաքականությունը հարմարեցնեն այս նոր իրավիճակին։ Նախագահի հրաժարականի տեքստում գրված այն հիմնավորումները, որ Հանրապետության նախագահը չունի բավարար լիազորություններ զսպելու, հակակշռելու և սահմանադրության երաշխավորի իր գործառույթը կատարելու համար՝ իհարկե, այդպես չէ: Դա հատկապես պարզ դարձավ մեկ ու կես տարվա ընթացքում, երբ Հանրապետության նախագահը ուներ բազմաթիվ հնարավորություններ թույլ չտալու սահմանադրության, օրենքների կոպիտ խախտումներ, վարչապետի որոշումները կարող էր ուղարկել Սահմանադրական դատարան»,- ասաց Ղազինյանը։

Պատգամավորի խոսքով՝ հատկապես դա վերաբերվում էր սահմանադրության վիճահարույց փոփոխությանը, որով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և մի քանի անդամներ զրկվեցին իրենց պաշտոններից։

«Վստահեցնում եմ, որ եթե նախագահը այդ հարցով դիմեր Սահմանադրական դատարան, ապա այսօր ունենալու ենք բոլորովին այլ իրավիճակ սահմանադրական արդարադատության իրականացման ոլորտում»,- եզրափակեց Ղազինյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]