Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Շիրակ»-ը խզել է պայմանագիրը մի քանի ֆուտբոլիստների հետ

«Շիրակ»-ը խզել է պայմանագիրը մի քանի ֆուտբոլիստների հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակուբի մի քանի ֆուտբոլիստներ հեռացել են թիմից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Շիրակ» ՖԱ-ն խզեց պայմանագրերը մի շարք ֆուտբոլիստների հետ՝ Գեորգի Գոգիչաևի, Ջոնս Կաբանգուի,Մուսա Դիակիտեի և Հենրի Նդոնգի հետ:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի առաջատարն անփոփոխ մնաց ձմեռային դադարից առաջ: 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջարը 33 միավորով «Ալաշկերտ»-ն է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանց»-ն է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկ»-ը: 4-րդ տեղում 26 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Նրան հաջորդում է «Լոռի»-ն՝ 25 միավորով: 6-րդը Գյումրու «Շիրակ»-ն (22 միավոր): «Գանձասար-Կապան»-ը նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատ»-ն է, իսկ12 միավոր ունի «Արցախ»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]