News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ապրիլի 4-ին Լիտվայի ցեղասպանության եւ դիմադրության թանգարանում տեղի ունեցավ «Սումգայիթ 30» անվանումով ցուցահանդեսի բացման արարողությունը, որին ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական, քաղաքական եւ մշակութային գործիչներ, Լիտվայում հավատարմագրված դեսպաններ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հանդես գալով բացման խոսքով՝ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ 1988թ. Սումգայիթում տեղի ունեցած դեպքերը, հայերի նկատմամբ կազմակերպված եւ իրականացված հետապնդումները վայրագության եւ ատելության աստիճանով ու կազմակերպվածությամբ Խորհրդային Միության պատմության մեջ աննախադեպ էին եւ իրականացվել էին Ադրբեջանի իշխանությունների բացահայտ ներգրավվածությամբ։

Դեսպանը հավելեց, որ սումգայիթյան ջարդերն անկասկած Խորհրդային Ադրբեջանի պատասխանն էին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միանգամայն իրավական պահանջին առ այն, որ վերանայվի 1921թ․ որոշումը, որով Լեռնային Ղարաբաղը ներառվել էլ Ադրբեջանի կազմում: Դեսպանը նաեւ շեշտեց, որ համաշխարհային հանրությունը ցնցված էր այս վայրագությունից, եւ պատահական չէր, որ շատ հեղինակավոր մտավորականներ համեմատություններ անցկացրին Սումգայիթյան սպանդի եւ 1915թ․ Հայոց ցեղասպանության միջեւ։

Տիգրան Մկրտչյանն իր խոսքում նաեւ նշեց, որ Սումգայիթում ցեղասպան գործողության իրականացմանը նպաստել է ցեղասպան միջավայրի առկայությունը, որն այսօր՝ երեք տասնամյակ անց, ցավոք, ավելի է սաստկացել։ Հայատյացությունը ամենաբարձր պետական մակարդակով է քարոզվում Ադրբեջանում։ Մանկապարտեզներից եւ դպրոցներից է սկսվում հայերի ապամարդկայնացումը (դեհումանիզացիան)։ Դեսպանն իր խոսքում անդրադարձավ նաեւ 2016թ. ապրիլյան դեպքերին, նշելով, որ ուղիղ երկու տարի առաջ այս օրերին քառօրյա պատերազմի ժամանակ ամբողջ աշխարհն ականատես եղավ հայատյացության զարհուրելի դեպքերի, երբ հայ զինվորների մարմինները գլխատվել էին, իսկ գլխատողներն արժանացել պետական պարգեւների։

Եզրափակելով իր խոսքը՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ նմանատիպ ցուցահանդեսների, միջոցառումների նպատակն է հիշել անցյալում տեղի ունեցած ողբերգությունը, ապագայում նման դեպքերը կանխելու համար։

Թանգարանի գիտահետազոտական բաժնի տնօրեն Արունաս Բուբնիսն իր խոսքում դատապարտեց Սումգայիթի ջարդերը եւ հակամարտող կողմերի՝ խաղաղ գոյակցության հույս հայտնեց: Ելույթներ ունեցան նաեւ Լիտվայի հայերի միության փոխնախագահ Ռուսլան Հարությունյանը եւ ականավոր լիտվահայ գրող Վահագն Գրիգորյանը:

Ցուցահանդեսից հետո ցուցադրվեց Մարինա Գրիգորյանի հեղինակած «Սումգայիթ 1988. սովորական ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը։ Ցուցահանդեսը գործելու է մինչեւ ապրիլի 22-ը։

Ցուցահանդեսը բաղկացած է չորս հիմնական մասերից. ներկայացված է 1988թ․ փետրվարի վերջին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերի նախապատմությունը, այնուհետեւ հրապարակված են զոհերի մի մասի մահվան վկայականները, իսկ երրորդ եւ չորրորդ մասերում իրադարձությունների վերաբերյալ ականավոր անհատների եւ միջազգային լրատվամիջոցների ու կառույցների արձագանքներն են։ Ցուցահանդեսը բացառիկ է, քանի որ առաջին անգամ որպես ամբողջություն են այս նյութերը ներկայացվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ