Ըստ Բաքվի՝ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել հունիսի 1-ին Քիշնևում

Ըստ Բաքվի՝ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել հունիսի 1-ին Քիշնևում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան Reuters-ին ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են խաղաղության պայմանագիրը ստորագրել հաջորդ շաբաթ, երբ պետությունների ղեկավարները հանդիպեն եվրոպական գագաթնաժողովի շրջանակում։

«Հույս ունենք, որ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Սա պատմական պահ է, որը չի կարելի բաց թողնել»,- ասել է Լեյլա Աբդուլաևան, հայտնում է «Ազատությունը»։

Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել։

Եվրոպական քաղաքական համայնքի քիշնևյան գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան մի քանի տասնյակ պետությունների ղեկավարներ և եվրոպական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եվրամիության և եվրոպական 17 այլ երկրներից:

Գագաթնաժողովի շրջանակներում սպասվում է հնգակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---