Playboy եւ Sports Illustrated պարբերականների հետ համագործակցող ամերիկաբնակ լուսանկարիչ Լեւոն Մուրադյանն այս օրերին Երեւանում է: Լեւոնին հանդիպեցինք երեւանյան բացօթյա սրճարաններից մեկում. օրը համեմատաբար զով էր, լուսանկարիչն էլ երջանիկ, որ վերջապես կեսօրին կկարողանա երկար վայելել բացօթյա Երեւանը:
Լեւոնի հետ զրուցել ենք առաջին անգամ հայրենիքում լինելու, տպավորությունների եւ իր համար սիրելի դարձած վայրերի մասին:
Ի դեպ, չնայած նախկինում երբեք չէր եղել հայրենիքում, Լեւոնն ամբողջ զրույցի ընթացքում խոսեց հայերեն՝ նշեով, որ ԱՄՆ-ում հայկական դպրոց է հաճախել, ընտանիքն էլ ամեն ինչ արել է, որ տանը պահպանվի հայոց լեզուն:
Զրույցը սկսեցինք Հայաստան կատարած այցելության մասին.
«Սկզբում ծրագրել էի գնալ Իտալիա կամ Հունաստան, որտեղ տեսանյութ պետք է նկարահանեի, սակայն ինչ-ինչ պատճառներով ծրագրերս փոխվեցին: Մի առավոտ էլ արթնացա ու որոշեցի՝ պետք է գամ Երեւան: Առաջին անգամ եմ այստեղ, երբեք չէի եղել… Ինձ հետ եկել է նաեւ մայրիկս: Վերջին անգամ 42 տարի առաջ էր նա եղել Հայաստանում: Մայրիկիս հարցրեցի՝ կցանկանա՞ս գալ ինձ հետ Երեւան: Նա շատ ուրախացավ, մի քանի անգամ ճշտեց՝ հաստատ եմ որոշել, թե ոչ եւ ոգեւորությամբ համաձայնվեց ինձ հետ գալ: Այստեղ գալուց մեկ շաբաթ առաջ եմ գնել տոմսերը, շատ հապճեպ ամեն ինչ ստացվեց»,-պատմում է լուսանկարիչը՝ խոստովանելով, որ իրեն հատկապես ոգեւորել են Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները.
«Իհարկե, հետեւում էի հայաստանյան իրադարձություններին: Շատ ուրախ եմ, որ այսօր Հայաստանն ունի նման վարչապետ: Երեւում է, որ նա սրտանց է աշխատում եւ ցանկանում է օգնել ժողովրդին»,-ասում է նա:
Լեւոնի հետ զրույցի ընթացքում թվում էր, թե նա բազմիցս եղել է Հայաստանում, սակայն Հայաստանի ու Երեւանի մասին պատկերացումները նրա մտքում ստեղծվել էին մայրիկի հուշերի շնորհիվ:
«Այո, մայրիկս շատ է պատմել Հայաստանի մասին, հատկապես Սովետական Միության ժամանակաշրջանի: Չգիտեմ՝ ինչու, նրա սերնդի ներկայացուցիչները շատ են ասում՝ այն ժամանակ ավելի լավ էր: Հետաքրքիրն այն է, որ մայրիկս այստեղ առաջին օրերին փորձում էր գտնել իրեն ծանոթ վայրերը, արձանները, բայց ոչինչ չկարողացավ գտնել: Հետո մեր բարեկամները բացատրեցին, որ շատ բաներ վաղուց վերացել են քաղաքից: Բայց կարեւորն այն է, որ եկավ եւ տեսավ իր կարոտած թաղամասը»:
Լեւոնը խոստավանում է՝ Երեւանն իրեն շատ է տպավորել, սակայն մյուս անգամ հայրենիք կգա աշնանը, որպեսզի ավելի հով լինի.
«Արեւի հետ մենք լավ ընկերներ ենք, քանի որ իմ գործը հենց նրա հետ է կապված, բայց նախորդ օրերի շոգն անտանելի էր: 10 րոպե դուրս ես գալիս զբոսնելու, արդեն ցանկանում ես հայտնվել ստվերում, բայց եկել եմ, եւ ամեն ինչ փորձում եմ տեսնել: Քաղաքը շատ գեղեցիկ է, առհասարակ, Հայաստանը գեղեցիկ վայր է: Ինձ դուր է եկել այն ամենը, ինչ հասցրել եմ տեսնել՝ Սեւանը, Դիլիջանը… Միայն մի փոքր զարմացրեց որոշ մարդկանց կոպտությունը: Չնայած՝ ինչ-որ տեղ հասկանալի է՝ դա որտեղից է գալիս. մարդիկ դժվար ժամանակներ են ապրել, հիմա է մի փոքր փոխվել կյանքը ու հուսով եմ՝ գնալով ավելի կբարելավվի»:
Լուսանկարիչը նաեւ անկեղծ նշեց, որ Երեւանում իրեն շատ վայրեր են ոգեշնչել, սակայն ոչ բոլոր մարդկանց հետ կկարողանար աշխատել.
«Հաճախ ինձ փողոցում մոտենում եւ ասում էին, որ ինձ Instagram-ով հետեւում են, բայց ինձ այստեղ քիչ մարդիկ են ոգեշնչել, որ նկարեմ իրենց: Երբեք չեմ աշխատում այն աղջիկների հետ, որոնք ամաչում են կամ հուզվում, ինձ համար շատ կարեւոր է, որ նա, ում նկարում եմ, ազատ լինի: Ես ի նկատի չունեմ՝ ազատ լինի մարմնով, պետք է ազատ լինի հոգով, մտքով, որպեսզի ես էլ ազատ կարողանամ աշխատել»:
Զրույցից հետո Լեւոնի հետ երկար զբոսնեցինք քաղաքով՝ հին Երեւանի փնտրտուքներով, քանի որ այստեղի իր լուսանկարները նա հենց նման վայրում էր ծրագրում իրականացնել.
«Ինձ գրավում են այն վայրերը, որտեղ կա հնություն, որտեղ զգացվում է հին Երեւանի շունչը՝ հին ավտոմեքենաներ, շենքեր, պարաններին ամրացված լվացք… Իհարկե, Հրապարակն ու կենտրոնական մյուս վայրերը շատ գեղեցիկ են, բայց այնտեղ շատերն են լուսանկարներ անում, իսկ ես չեմ ուզում, որ իմ աշխատանքը կրկնվի մեկ ուրիշի մոտ»,-ասում է նա:
Մի քանի ժամից լուսանկարիչն արդեն մեկնելու է ԱՄՆ, որտեղ նրան սպասում են բազմաթիվ աշխատանքային նամակներ, սակայն ինչպես NEWS.am STYLE-ի հետ նախորդ հարցազրույցում էր խոստովանել, այս անգամ էլ նշեց՝ հատկապես սպասում է Ջիջի եւ Բելլա Հադիդների հետ աշխատելու հրավերին:)
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Լեւոն Մուրադյանի Instagram-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով