ՌԴ-ն թույլատրել է կերակրող մայրերին պատվաստել «Սպուտնիկ V»-ով25 հոկտեմբերի 2021 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կերակրող մայրերին հանել է այն անձանց ցանկից, ում հակացուցված է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով պատվաստումը։ Համապատասխան փոփոխությունը կատարվել է հոկտեմբերի 15-ին։ Ցուցումների նոր տարբերակում ասվում է, սակայն, որ կերակրող կանանց թվում «Սպուտնիկ V»-ի կիրառման մասին կլինիկական տվյալներ չկան և հայտնի չէ, թե արդյոք կարող են պրեպարատի գործող նյութերը ներթափանցել կրծքի կաթի մեջ, գրում է Interfax-ը։ «Պատվաստման մասին որոշում կայացնելուց առաջ կերակրող մայրը պետք է գնահատի ռիսկերն ու տվյալ պատվաստման օգուտը»,-ասվում է փաստաթղթում։ Հուլիսի 20-ին ԱՀԿ-ն թարմացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ իր հրահանգները՝ նշելով, որ անցկացված ուսումնասիրությունների նախնական արդյունքները ցույց են տվել, որ կերակրող մայրերի պատվաստումը կորոնավիրուսի դեմ սպառնալիք չի հանդիսանում երեխաների համար։ Հունիսի 25-ին ՌԴ առողջապահության նախարարությունը թույլատրեց հղիների պատվաստումը «Սպուտնիկ V»-ով։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |