Հակաիշխանական ակցիա իրականացնող ակտիվիստները քաղմաս են տարվել, հետո՝ ազատ արձակվել

Հակաիշխանական ակցիա իրականացնող ակտիվիստները քաղմաս են տարվել, հետո՝ ազատ արձակվել

PanARMENIAN.Net - Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին, հայտնում է shantnews.am-ը:

Վերջիններս Երևանի փողոցներում իրականացնում էին, իրենց խոսքերով, #sutNikol՝ համապատասխան գրություններ թողնելով մի քանի փողոցում։

Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերվել նաև նախաձեռնության անդամներ Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նախաձեռնության անդամներին արդեն ազատ են արձակել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---