ԱԺ հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը հայտարարեց, որ աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրում տարին սկսում ենք թանկացումներով:
«Վարչապետը, իր խոսքով ասած, արտակարգ ռեժիմով աշխատելու փոխարեն՝ մեկնում է զվարճանք-խրախճանքների, նախարարները գինարբուքի մեջ են՝ մոռանում են իրենց պարտականությունների մասին, իսկ երբ երկրի ղեկավարն է հավաքում պատկան մարմիններին, նրանք ասես դասը վատ սերտած աշակերտների նման՝ գրիչները ձեռքներին ջանք են գործադրում՝ ցույց տալու, որ շատ մտահոգ են»,- հայտարարեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: