211652_close_icon
views-count5698 դիտում article-date 08:48 13-07-2018

Մոսկվայի խանդը կարող է քննարկման առարկա դառնալ Թրամփ-Պուտին գագաթաժողովին․ «Ամերիկայի ձայն»

Այսօր Եվրամիությունը բաց է նոր Հայաստանի հետ առավելագույն համագործակցության համար, «[url=https://www.amerikayidzayn.com/a/4480364.html]Ամերիկայի Ձայն[/url]»-ին պատմում է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթը. «Ցանկացած ձեռք, որ Հայաստանը կպարզի դեպի ԱՄՆ կամ Եվրամիություն կընդունվի առավել դրական»: Վերլուծաբանի խոսքով, Բրյուսելում ժողովրդավար Հայաստանի հետ հարաբերությունների առավել զարգացման քաղաքական որոշումն ընդունված է. «Հարաբերությունների սերտացման ընթացքը որոշվելու է ոչ թե Բրյուսելում այլ՝ Երևանում: Այսինքն, Եվրամիությունը հավանաբար պատրաստ է բավարարել հարաբերությունների ընդլայնման Երևանի ցանկացած առաջարկ»: Ուստի Հայաստանի իշխանությունները հայտնվում են ձեռնտու վիճակում և Եվրամիության հետ հարաբերությունները պայմանավորվում են միայն Երևանի պատրաստակամության մակարդակով. «Հայաստանի կառավարությունը բավականին զգուշավոր է գործում: Հաշվի առնելով Կրեմլի պահվածքը, ես հասկանում եմ այդ զգուշավորության պատճառները»: Հետխորհրդային երկրների նկատմամբ Մոսկվայի խանդը կարող է քննարկման առարկա դառնալ նաև առաջիկա Թրամփ-Պուտին գագաթաժողովին, նշում է Ջոն Հերբսթը: Նրա խոսքով, նախագահ Թրամփը կարող է այդ կապակցությամբ հակասական հայտարարություններ անել, սակայն, դա չի նշանակի պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխություն. «Անշուշտ, եթե նախագահ Թրամփը հայտարարի օրինակ, որ Ռուսաստանի համար բնական է ունենալ իր շուրջ ազդեցության գոտի, դա կարող է ոգեշնչել Կրեմլին՝ հարևան պետությունների հետ հարաբերություններում: Սակայն, այդ հայտարարությունը չի կարող ազդել պաշտոնական Վաշինգտոնի քաղաքականության վրա»: Գագաթաժողովի ընթացքում Իրանի, պատժամիջոցների և Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր գործարքի մասին լուրերին չի հավատում նաև ռազմական փորձագետ Սթիվեն Բլանկը. «Գործարքի մասին բազմաթիվ լուրեր են հայտնվում, սակայն, ես լուրջ կասկածներ ունեմ, որ դա հնարավոր է: Դա կլիներ ոչ միայն սարսափելի վատ գործարք, այդ գործարքը հնարավոր չի լինի իրականացնել, քանի որ ոչ Ռուսաստանը կարող է հանել Իրանը Սիրիայից, ոչ էլ Թրամփը՝ հանել պատժամիջոցները»: Փորձագետի կարծիքով, գագաթաժողովի ընթացքում որևէ առարկայական պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել միայն միջին հեռահարության միջուկային հրթիռների համաձայնագրի վերաբերյալ: Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան օրակարգի այլ հարցերին, ապա, դրանք չափից ավելի խորն են և մեկ հանդիպում անցկացնելով դրանք ուղղակի անհնար է կարգավորել, համոզված են վերլուծաբանները:

Նմանատիպ նյութեր