News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աստանայում անկարգությունների պատճառով 41 մարդ է ձերբակալվել, նրանց թվում օտարերկրացիներ չկան: Բոլոր ղազախներին ՆԳ մարմինների ստորաբաժանումներ են տեղափոխել ստուգումներ կատարելու համար: Նրանցից շատերը սթափ չեն եղել: Այժմ իրավիճակը վերահսկողության ներքո է: Այս մասին հայտնել է գլխավոր դատախազի տեղակալ Անդրեյ Լուկինը, փոխանցում է Informburo.kz-ն:

Սեպտեմբերի 2-ի գիշերը Աստանայում փակել են Ալմաթիի եւ Թուրքեստանի փողոցները, որտեղ մարդիկ են կուտակվել: Այստեղ են բերվել նաեւ հատուկ նշանակության ջոկատայինները՝ մահակներով եւ վահաններով: Իրադարձությունների վայր է ժամանել հրշեջ մեքենա, շտապ օգնություն եւ ոստիկաններով 2 ավտոբուս: Ականատեսները հայտնել են, որ Աստանայի հանրակացարաններից մեկում ծեծկռտուք է սկսվել աշխատողների միջեւ: Տեղեկություններ կան, որ նաեւ կրակոցներ են լսվել:

ՆԳՆ-ի տեղեկություններով՝ «Աբու Դաբի պլազայի» տարածքում ոչ մեծ ծեծկռտուք է գրանցվել հնդիկ աշխատողների եւ Ղազախստանի քաղաքացիների իջեւ: Պատճառը հսկիչի կողմից հնդիկ հարբած աշխատակցի դուրս գնալու ցանկության մերժումն էր: Հնդկաստանի քաղաքացին կանչել է իր հայրենակիցներին, եւ նրանք հսկիչին ծեծել են: Տեղի աշխատողները նրան պաշտպանել են, տեղի է ունեցել ծեծկռտուք, որին մոտ 30 մարդ է մասնակցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ