2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումները մեկնարկել են

2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումները մեկնարկել են

PanARMENIAN.Net - Մինչ աշխարհն սպասում է, երբ հայտնի կդառնա 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարում է մրցանակի՝ 2020 թվականի առաջադրումների մեկնարկը:

Համաշխարհային մարդասիրական մրցանակն աջակցում է մերօրյա հերոսներին, որոնք անձնվիրաբար փրկում են մարդկանց կյանքն աշխարհի վտանգավոր անկյուններում. այն շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: «Ավրորա» մրցանակն աջակցում է մերօրյա հերոսներին, որոնք ցուցաբերում են բացառիկ խիզախություն ու նվիրվածություն և մեծ ազդեցություն ունենում մարդկանց կյանքըփրկելուու բարելավելու գործում: 2015 թվականից «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեծարում է այս բացառիկ հերոսներին, խրախուսում նրանց և բարձրացնում իրազեկությունը նրանց անձնուրաց աշխատանքի մասին:

«Ավրորայի» հերոսի կարող է առաջադրել յուրաքանչյուր ոք:Մրցանակին հավակնում են այն խիզախ և անձնվեր մարդիկ, որոնք վտանգում են սեփական կյանքը, առողջությունը, ազատությունը՝ պահպանելու այլոց կյանքը, ասվում է նախաձեռնության հայտարարության մեջ:

Առցանց առաջադրումներին հետևում է մարդասիրության ոլորտում հայտնի փորձագետներից կազմված խորհուրդը: Նրանք առանձնացնում են մրցանակի ամենահավանական թեկնածուներին, որի հիման վրա «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը կայացնում է վերջնական որոշում՝ հայտարարելով «Ավրորայի» հերոսներին և դափնեկրին: Ընտրող հանձնաժողովի կազմում են Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ ևմիջազգային ճանաչում ունեցող մարդու իրավունքների պաշտպաններ:«Ավրորա» մրցանակի չափանիշներն ու ընտրական գործընթացի նկարագրությունը ներկայացված են մրցանակի կայքում:

Ամեն տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 1,000,000 դոլարի պարգև է շնորհում դափնեկրին՝ բացառիկ հնարավորություն տալով շարունակելու նվիրատվության շղթան և աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

«Ավրորա» մրցանակի մեկնարկից սկսած՝ ստացվել է 1,399 առանձին թեկնածուների ավելի քան 2,200 առաջադրում՝ մոտ 125 երկրներից, ավելի քան 20 լեզուներով։ 2019թ. «Ավրորա» մրցանակի համար եղել է 719 առաջադրում 72 երկրից, որոնցից 523-ը՝ չկրկնվող թեկնածուներ: 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա 2019թ. հոկտեմբերի 20-ին` առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակում:

Տարիների ընթացքում ընտրվել է «Ավրորայի» 14 հերոս, որոնցից երեքը դարձել են դափնեկիր: Դափնեկիրներից յուրաքանչյուրն առաջադրել է երեքական կազմակերպություն, որոնց միջոցով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն օգնել է պայքարել մանկական աղքատության դեմ, բարելավել փախստականների և ծնողազուրկ երեխաների դրությունը, կրթական, հոգեբանական և բժշկական օժանդակություն ցուցաբերել պատերազմներից տուժածներին, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող երեխաներին և սեռական բռնության զոհերին։ «Ավրորա» մրցանակը լուրջ ազդեցություն է գործում աշխարհով մեկտարբեր նախաձեռնությունների միջոցով՝ ներառյալ միկրովարկային ծրագրերը, կրթաթոշակները, տարրական, միջին և մասնագիտական կրթական ծրագրերը, բժշկական պարագաների տրամադրումը և այլն: «Ավրորա» մրցանակը 3,3 մլն ԱՄՆ դոլար է նվիրաբերել մարդասիրության 11 ոլորտներում իրականացվող 23 նախագծի՝ ամբողջ աշխարհում:

2018թ. «Ավրորա» մրցանակը շնորհվեց փաստաբան և ռոհինջա մուսուլման առաջնորդ Չո Լա Աունին, որը, չնայած հալածանքներին և 12 տարի անազատության մեջ անցկացրած տարիներին, շարունակում է պայքարել Մյանմայումռոհինջա ժողովրդի իրավունքների համար: «Ավրորա» մրցանակն աջակցում է Չո Լա Աունի առաջադրած միջազգային կազմակերպություններին, որոնք բժշկական և այլ անհրաժեշտ օգնություն են տրամադրում Մյանմայի փախստականներին:

«Հայ ժողովուրդն իր մեծագույն ողբերգությունն ապրեց մեկ դար առաջ, հիմա, կարծես, ռոհինջա ժողովուրդն է նմանատիպ արհավիրքի միջով անցնում: Հայոց ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց պատահական չէ, որ հենց դուք եք հույս ներշնչում և օգնության ձեռք մեկնում ծայրահեղ կարիքի մեջ հայտնված մարդկանց: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության օրինակը պետք է վարակիչ լինի, քանի որսա է մարդասիրական ճգնաժամերն ու մարտահրավերները հաղթահարելու միակ ճանապարհը՝ աշխարհը դարձնելով փոքր-ինչ ավելի ապահով վայր մարդկության համար՝ անկախ էթնիկ, ռասայական և կրոնական պատկանելությունից», - ասել է 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունը:

2020 թվականի «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն սկսվում է 2019 թվականի մայիսի 16-ին՝Միասին խաղաղ ապրելու միջազգային օրը, ընդգծելով միասին ապրելու և արարելու ցանկությունը՝ հանուն խաղաղ, համերաշխ, ներդաշնակև կայուն աշխարհի ստեղծման: Առաջադրումների փուլը կավարտվի 2019թ. հոկտեմբերի 31-ին։

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի նպատակն է մեծարել մերօրյա հերոսներին այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման ևմարդասիրությունն առաջ մղելու գործում։ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 դոլարիպարգև, որն էլ բացառիկ հնարավորություն է տալիս նրան շարունակելու նվիրատվության շղթան և աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրականկազմակերպություններին։

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, ՇիրինԷբադինևԼեյմաԳբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն ԳարեթԷվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ ԷռնեստոՍեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիրև Ֆրանսիայի նախկին արտգործնախարար ԲեռնարդՔուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ ՍամանտաՓաուերը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, մարդու իրավունքների ակտիվիստ ևEnough նախագծի հիմնադիր տնօրեն Ջոն Փրենդերգասթը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական և գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանըևօսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---