Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Տարվա գլխավոր սկանդալը. ով նշանակեց չեմպիոնին

2019 թվականին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած գլխավոր սկանդալը, անխոս, Երևանի «Փյունիկին» չեմպիոնությունից զրկելն էր: 2018-2019 թթ․ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 34-րդ տուրի «Լոռի»-«Փյունիկ» խաղում տեղի ունեցածը հերթական ապտակը հասցրեց հայկական ֆուտբոլին՝ ցույց տալով, որ թավշյա հեղափոխությունից հետո իսկապես ոչինչ չէր փոխվել: Հանդիպման գլխավոր մրցավարը ակնհայտ կերպով, նույնիսկ «բեսպրեդելի» գնով «Փյունիկին» ըստ էության կասեցրեց չեմպիոնական մրցավազքից: Հանդիպման 85-րդ րոպեին մրցավարի հագուստ կրող Արտակ Սիմոնյանը հօգուտ «Փյունիկի» չէր նշանակել 100 տոկոսանոց 11 մետրանոց հարվածը: Տվյալ դրվագում Սիմոնյանը գտնվում էր ընդամենը 7-8 մետր հեռավորության վրա և ուղղակի չցանկացավ նկատել, թե ինչպես է «Լոռիի» ֆուտբոլիստը տապալում «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանին: Զրկելով «Փյունիկին» հաղթանակից՝ Սիմոնյանը նվեր մատուցեց «Արարատ-Արմենիային», որը կորցրած միավորների քանակով դարձավ առաջատար, այնուհետև նաև չեմպիոն:

Նշենք, որ «Արարատ-Արմենիան» պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին, իսկ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը «սարի պես» կանգնած էր այս թիմի կողքին: Հիմա եկեք ասենք, որ Սիմոնյանն ուղղակի սխալ էր թույլ տվել: Ուղղակի սխալվել կարելի է մեկ անգամ, երկու անգամ: Երբ ակնհայտ սխալները շարունակական բնույթ են կրում, ապա տեղի ունեցածը դառնում է երևույթ, որը կարելի է որակել մեկ բառով՝ դավադրություն: Նախորդ տարվա ապրիլի 22-ին Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Լոռի»-«Բանանց» պատասխան հանդիպման մեկնարկից րոպեներ առաջ «Բանանց» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Ջևան Չելոյանցը հրահանգել էր թիմին դուրս գալ խաղադաշտից՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում «Բանանց» ակումբի հանդիպումները սպասարկի ՀՖՖ կողմից վերոնշյալ հանդիպման համար նշանակված մրցավարական անձնակազմը: Տվյալ խաղը պետք է սպասարկեր Գևորգ Եղոյանը, որը հասցրել էր կրկին ակնհայտ կերպով արգելակել «Բանանցին»:

Ապրիլի 23-ին «Առաջին լրատվական»-ում հրապարակված «Ռուբեն Հայրապետյանի վերադարձը. ինչու «Բանանցի» սեփականատերը դիմեց դեմարշի» վերտառությամբ հոդվածում անդրադարձ էր կատարվել այն դավադրությանը, որը ծրագրել և իրականացնում է ՀՖՖ նախկին նախագահը: Մասնավորապես, շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ռուբեն Հայրապետյանը, վերադառնալով ակտիվ ֆուտբոլային քաղաքականություն, ՀՖՖ-ի մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանի միջոցով նշանակում է խաղերի մրցավարներին:

Ավելի ստույգ՝ Հայրապետյանի և Նալբանդյանի կողմից մրցավարները ուղղորդված գործում են այն թիմերի դեմ, որոնց ՀՖՖ նախկին նախագահը չի սիրում: Այդ թիմերի շարքում էին, մասնավորապես, «Փյունիկը» և «Բանանցը»: Վերջինիս ավելի շուտ էր դուրս մղել տիտղոսների համար պայքարից, և հերթը «Փյունիկինն» էր: Այս թիմերի դեմ Հայրապետյանի կողմից իրականացվող դավադրության պատճառը, կարծում ենք, հայտնի է ֆուտբոլասեր հասարակությանը: Նշենք, որ «Փյունիկի» սեփականատերը հայտնի գործարար Արթուր Սողոմոնյանն է, իսկ «Բանանցի» (ներկայումս «Ուրարտու») սեփականատերը, ինչպես արդեն նշել ենք, Ջևան Չելոյանցը: Վերջիններս այն հատուկենտ մարդկանցից են, որոնք անշահախնդիր միլիոնավոր դոլարներ են ծախսում ոչ միայն թիմերի վերելքի, այլև մանկապատանեկան ֆուտբոլին զարկ տալու համար:

Եթե մեզնից յուրաքանչյուրը լիներ այս անձանց տեղը, ինչպե՞ս կվարվեր տեղի ունեցածից հետո: Հիշեցնենք, որ 2018 թվականին Հայրապետյանը չեմպիոնությունից զրկել էր «Շիրակին»: Տարեվերջին հայկական ֆուտբոլում իսկապես տեղի ունեցան փոփոխություններ, և ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարության գլխավոր խնդիրներից մեկը պետք է լինի արդար և մրցակցային պայքարի ապահովումը: ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանի նպատակների շարքում է պրոֆեսիոնալ լիգայի ստեղծում: Վստահ ենք, որ պրոֆեսիոնալ լիգայի կյանքի կոչումը իսկապես իրավիճակ կփոխ, և մրցապայքարը կընթանա շատ ավելի արդար և թափանցիկ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում