Հեռուստաաստղ, բիզնես լեդի, բազմազավակ մայր Քիմ Քարդաշյանը հերթական անգամ հիացրել ու միևնույն ժամանակ զարմացրել է երկրպագուներին։ 38-ամյա հանրահայտ աստղն օրերս ուղևորվել է Կենտրոնական Ամերիկա։
Ռեալիթի-շոուի աստղն իր Instagram-ում կիսվել է հանգստի ժամանակ արված կադրերով։ Լուսանկարներում Քիմն ավագ քրոջ՝ Քորթնիի հետ է։ Քիմը կրում է տոպ ու նույն պրինտով տաբատ։ Ինստադիվան որոշել է հրաժարվել կոշիկներից․ նա զբոսնել է ոտաբոբիկ։