Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Ամենամեծ խնդիրը՝ ինչպե՞ս գտնել արտադրողի, որը կկարողանա մեզ անհրաժեշտ սարքավորումները տրամադրել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակի պատասխանատու,  հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը 

 -Գիտեմ, որ այդտեղ հսկայական աշխատանքներ էիք իրականացնում Հայաստանին աջակցելու նպատակով։  Կներկայացնե՞ք՝ ինչ ծրագրեր են։

 Ֆրանսիայի հայկական հիմնադրամն իր ընթացիկ  ծրագրերին առընթեր ներկայումս կենտրոնացել է կորոնավիրուսի հարցի վրա, որպեսզի հնարավորինս շուտ օգնություն հասցնենք Հայաստանին ու Արցախին՝ որոշ սարքավորումներ ուղարկելով։ Մի քանի շաբաթ այդ գործի վրա ենք կենտրոնացած, բավական մեծ դժվարություններ կան, որոնք կապված են միջազգային իրավիճակի հետ։ Ամենամեծ դժվարություններից մեկը արտադրություններ են, քանի որ այն սարքավորումները, որոնց կարիքը մենք ունենք, պահեստներում չկան, նոր պետք է արտադրեն, իսկ դա ժամանակ է պահանջում՝ 1-3 շաբաթ։ Բնական է, որ նման սարքավորումների պահանջարկը շատ մեծ է, որովհետև այլ երկրներում նույնպես դրա պահանջն ունեն։ Ամենամեծ խնդիրը հենց դա է, թե ինչպես գտնել արտադրողի, որը կկարողանա մեզ անհրաժեշտ սարքավորումները մեզ տրամադրել։ Երկրորդ դժվարությունը փոխադրամիջոցների հարցն է։ Գիտեք, որ տակնուվրա վիճակում է այսօր փոխադրումների ոլորտը, և մենք մեծ դժվարություններ ունենք, որպեսզի այդ սարքավորումները կարողանանք հասցնել Երևան։

-Ի՞նչ սարքավորումների մասին է խոսքը։ Շնչառական ապարատներ կարողացե՞լ եք ձեռք բերել։

-Որոշ ապարատներ կարողացել ենք ձեռք բերել։ Այս պահին դրանք օդանավով Փարիզի ճանապարհին են, հույս ունենք, որ երկուշաբթի կկարողանանք դրանք ուղարկել Երևան հնարավոր ճանապարհներով։ Իսկ ուրիշ սարքավորումներ էլ արտադրության պրոցեսի մեջ են, որոնց համար պետք է սպասել նվազագույնը երկու շաբաթ, որից հետո պետք է լուծել նաև փոխադրման հարցը։ Տեսնում եք, որ սրանք շատ բարդ խնդիրներ են։ Հուսամ, որ կկարողանանք շատ արագ դրանք լուծել։ Բայց քանի որ ամբողջ աշհարն իրար է անցել, բոլոր երկրներն էլ նույն սարքավորումների կարիքն ունեն, երբ օդանավային երթուղիները տակնուվրա վիճակում են, այս պարզ հարցերը շատ բարդ խնդիրների են վերածվում։

-Հաշվի առնելով, որ այդտեղ նույնպես կորոնավիրուսը շատ արագ տարածվում է, ինչ տրամադրություններ են տիրում հայ համայնքում, մարդիկ ցանկություն ունե՞ն օգնել Հայաստանին, թե՞ ամեն մեկը կենտրոնացած է սեփական խնդիրների վրա։

-Ֆրանսիայի հայ համայնքը ուշի-ուշով հետևում է Հայաստանում և Արցախում ընթացող իրադարձություններին։ Ֆրանսիայի հայկական հիմնադրամը բազմաթիվ զանգեր, նամակներ է ստանում հայ համայնքից, որոնք ցանկանում են տեղեկանալ, թե ինչպիսին է իրավիճակը Հայաստանում և Արցախում, նաև նվիրատվություններ ենք սկսել ստանալ։ Հաջորդ շաբաթ տեղեկություն կհրապարակենք, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը ինչ քայլեր է արել կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում և Արցախում։ Ես վստահ եմ, որ այդ մամուլի հաղորդագրությունից հետո շատ ավելի մեծ թափով ֆրանսահայեր կդիմեն մեզ և իրենց նվիրատվություններով մասնակցեն այս գործին։

-Ֆրանսահայերի շրջանում շա՞տ են կորոնավիրուսով վարակվածները։

-Հատուկ տվյալներ չունենք, թե քանի հայ է վարակված կորոնավիրուսով, ընդհանուր Ֆրանսիայի թվերն ունենք։ Հետևաբար, ձեր հարցին չեմ կարող պատասխանել։

-Չնայած մարդիկ այդտեղ էլ լուրջ խնդիրների առաջ են կանգնած, սակայն շարունակում են աջակցել Հայաստանին ու Արցախի՞ն։

-Գիտեք, երբ ճգնաժակային իրավիճակ է ստեղծվում, մարդիկ էլ ավելի ուշադրությամբ են հետևում Հայաստանի ու Արցախի իրավիճակին։ Այդպես էր նաև ապրիլյան պատերազմի ժամանակ, իսկ եթե ավելի հետ գնանք, նաև երկրաշարժի օրերին։ «Հայաստան» հիմնադրամի այստեղի կազմը դա զգում է, որովհետև մարդիկ տարբեր միջոցներով դիմում են մեզ և իրենց պատրաստակամություն են հայտնում որևէ տեսակի օգնություն տրամադրելու հարցում։ Այդպես եղել է անցյալում, այդպես է նաև այսօր։ Հույս ունեմ, որ այս ճգնաժամային վիճակը երկար չի տևի, բայց առայժմ ճգնաժամի պայմաններում ենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում